Մատչելի հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը


Karabakh border from Armenian side
Karabakh border from Armenian side

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունիսին այցելել են տարածաշրջան: Այցելության հիմնական նպատակն էր քննարկել ապրիլի 28-ի Մոսկվայի եռակողմ հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իրավիճակը հակամարտության գոտում:

Համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունիսի 10-ին Երևանում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հունիսի 19-ին Բաքվում: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք քննարկումներ են ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Հունիսի 12-ին համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ տեղի իշխանությունների հետ հանդիպելու համար, ինչպես նաև այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած մի շարք տարածքներ, ներառյալ Զանգելանի, Ղուբաթլիի, Լաչինի և Քելբաջարի շրջանները: Բաքվում նրանք նաև հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:

Բաքվում բանակցությունների ընթացքում համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որի արդյունքում Ադրբեջան իրենց այցի նախօրեին շփման գծում եղան զոհեր: Նրանք կոչ արեցին Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել իրավիճակի հետագա սրացումից: Համանախագահները նույն ուղերձով դիմել են Հայաստանի ղեկավարությանն ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Նրանք խրախուսել են կողմերին դիմել միջոցների, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին:

Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները կոչ են արել կողմերին քաղաքական կամք դրսևորել և հավատով վերսկսել բանակցությունները խնդրի շուրջ: Նրանք ընդգծել են, որ դա միակ ճանապարհն է՝ հասնելու երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանի ժողովուրդների համար, ովքեր ակնկալում են և արժանի են հակամարտության կարգավորման առաջընթացին: Նախագահները հայտնել են իրենց մտադրությունը վերսկսելու քաղաքական երկխոսությունը` փորձելով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման առավել վիճելի հարցերի շուրջ:

Հուլիսի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին իրավիճակը ներկայացնելու համար: Նրանք նաեւ նախատեսում են շուտով կրկին հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը:

XS
SM
MD
LG