Մատչելի հղումներ

Արևմտյան Եվրոպայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարված են, կարծում են փորձագետները


FILE - President Donald Trump speaks in the Diplomatic Room of the White House in Washington, June 14, 2017, about the shooting in Alexandria, Va. where House Majority Whip Steve Scalise of La., and others, where shot.
FILE - President Donald Trump speaks in the Diplomatic Room of the White House in Washington, June 14, 2017, about the shooting in Alexandria, Va. where House Majority Whip Steve Scalise of La., and others, where shot.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջին առաջնորդն էր, ով այցելեց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա բացասաբար անդրադարձավ նրա վրա Բրիտանիայում:

Վերջին ընտրություններից առաջ Բրիտանիայում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ: Նախագահ Թրամփն առաջարկեց իր օգնությունը, սակայն հետագայում քննադատեց Լոնդոնի քաղաքապետին, որը ևս բացասաբար ազդեց պահպանողականների վարկանիշի վրա:

«Դա ավելի մղեց մարդկանց դեպի Եվրոպա: Տպավորություն է, որ ազգային բանավեճը վերադառնում է եվրոպական խնդիրներին՝ հեռանալով Ամերիկայից»,- նշում է քաղաքական վերլուծաբան Յան Դանթը:

Նախագահ Թրամփը ֆրանսիական ընտրություններին աջակցել էր Մարին Լը Պենին այստեղ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ սպանվել էր մեկ ոստիկան: Լը Պենը պարտություն կրեց կենտրոնամետ Մաքրոնից:

«Դա ազդեց նրա վարկանիշի վրա, քանի որ ամերիկյան փորձը ի դեմս Դոնալդ Թրամփի միշտ չէ, որ դրական է ընկալվում»,- ասում է փորձագետ Քեթրին դե Վրայսը Էսսեքսի համալսարանից:

Թրամփի որոշումը Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ին դուրս բերելու մասին ևս բացասաբար ընկալվեց Եվրոպայում:

«Կարծում եմ շատ ընտրողներ այժմ գիտակցեցին և հարցականի տակ դրեցին, թե արդյոք գործող քաղաքական ուժերի փոխարեն ծայրահեղ աջակողմյան թեկնածուների օգտին քվեարկելն օգտակար կլինի: Չեմ կարծում սակայն, որ սա աջակողմյան պոպուլիզմի վերջն է»,- նշում է դե Վրայսը:

Այսօր Եվրոպայում նկատելի է պոպուլիզմի մրցակցությունը կենտրոնամետության հետ: Եվրոպական մայրցամաքի որոշ հատվածներում սակայն Թրամփի մոտեցումները շարունակում են գերիշխել, օրինակ Լեհաստանում, որը կհյուրընկալի նախագահ Թրամփին հաջորդ ամիս:

Այս պահին նախատեսված չէ ամերիկյան առաջնորդի որևէ այցելություն Փարիզ կամ Բեռլին, իսկ պետական այցը Լոնդոն դեռևս հաստատված չէ: Փորձագետների կարծիքով դա խոսում է Արևմտյան Եվրոպայի և Վաշինգտոնի միջև առկա լարվածության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG