Մատչելի հղումներ

Ռուսաստանը պնդում է, որ հրթիռակոծության ժամանակ սպանել է Դաեշ- ղեկավարին


Abu Bakr al-Baghdadi
Abu Bakr al-Baghdadi

Հատուկ ծառայությունները վստահ չեն, որ Դաեշ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է անցած ամիս տեղի ունեցած հրթիռակոծման արդյունքում:

Դաեշ-ի դեմ ԱՄՆ-ի գործողությւոնների խոսնակ գնդապետ Ռայան Դիլոնն հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի կարող հաստատել այս պահին այդ տեղեկությունը:

Ռուսաստանի զինված ուժերը հաղորդել են, որ մայիսի վերջին Սիրիայի տարածքի հրթիռակոծման արդյունքում սպանվել է ահաբեկչական խմբավորման ղեկավարը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հայտնվել է կառույցի պաշտոնական ֆեյսբուքի էջում, նշված է, որ Ռաքքայի հրթիռակոծման ժամանակ ռուսական հրթիռներից մեկը խոցել է այն վայրը, որտեղ ընթանում էր հանդիպում ալ Բաղդադիի մասնակցությամբ:

Ըստ ռուսական կողմի, հրթիռի հարվածի արդյունքում զոհվել են նաև շուրջ 30 հրամանատարներ և մոտ 300 զինյալներ:

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ շարունակում է տարբեր միջոցներով ստուգել, ալ Բաղդադիի սպանության տեղեկությունը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ահաբեկիչները հանդիպմանը քննարկում էին նահանջման ուղիները:

Facebook Forum

XS
SM
MD
LG