Մատչելի հղումներ

Սպիտակ տունը առաջարկում է զգալիորեն կրճատել պետքարտուղարության ու միջազգային զարգացման գործակալության հատկացումները


White House Building
White House Building

Դոնալդ Թրամփի վարչակազմի 2018 թվականի բյուջեի նախագիծը առաջարկում է մեկ երրորդով կրճատումներ իրականացնել ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության համար նախատեսվող հատկացումներում: Ըստ Թիլերսոնի, վերջին տասնամյակում այս կառույցները ունեցել են հատկացումների 60 տոկոսանոց աճ՝ 2017 թվականին հասնելով 55,6 միլիարդի:

Թրամփի վարչակազմը նախատեսում է մեծացնել ռազմական ծախսերը՝ դիվանագիտության և արտաքին օգնության հատկացումների 32 տոկոսի կրճատման հաշվին: Դեմոկրատները քննադատում են այս բյուջեի նախագիծը:

«Այս բյուջեն կունենա բացասական հետևանքներ, եթե մենք դադարենք ներդրումներ անել դիվանագիտության և զարգացման մեջ: Հակամարտությունները, որոնք մենք չկանխենք, կվերածվեն պատերազմների մեզ համար»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնգելը:

Էնգելը հիշեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրահամի խոսքերը, ով ասել էր, որ առաջարկվող կրճատումները կարող են վնասել ԱՄՆ-ի դեսպանությունների անվտանգությանը, հատկապես վտանգավոր վայրերում: Սենատոր Գրահամը նաև խոսել է այս առումով ահաբեկչության քարոզչության դեմ պայքարի մասին:

«Ահաբեկիչներին այս ծրագիրը դուր կգա։ Նրանք ատում են այն գաղափարը, որ Ամերիկան կրթություն ու սնունդ է տրամադրում, սա խանգարում է նրանց քարոզչությանը»,- նշել է սենատոր Գրահամը:

Օրենսդիրների կարծիքով դիվանագիտության և արտաքին հատկացումների կրճատումը կարող է նվազեցնել ԱՄՆ-ի առաջնորդի դերն աշխարհում: Սակայն դրան հակազդում է պետքարտուղար Թիլերսոնը:

«Անգամ հատկացումների կրճատումից հետո մենք կշարունակենք մնալ առաջնորդ միջազգային զարգացման, գլոբալ առողջապահության, ժողովրդավարության և պետական հմուտ կառավարման ասպարեզներում և միջազգային ջանքերում»,- ասում է Թիլերսոնը:

Թիլերսոնի կարծիքով ներկայացրած 2018 թվականի համար նախատեսվող 37,6 միլիարդանոց բյուջեն բխում է ամերիկյան ժողովրդի շահերից և պատասխանատու մոտեցում է հանրային միջոցների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG