Մատչելի հղումներ

Էրդողանի այցի ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնության գործով կա երկու ձերբակալված


turkey embassy
turkey embassy

Ամերիկայի Ձայնի թուրքական ծառայության տեսանյութում դեպքի վայրից երևում է, որ անվտանգության աշխատակիցները և Էրդողանի որոշ կողմնակիցներ հարձակում են գործում մի խումբ ցուցարարների վրա: Տեսանյութում երևում է՝ ինչպես որոշ տղամարդիկ մի քանի անգամ հարվածում են գետնին ընկած մի կնոջը: Մեկ այլ կնոջ գցում են գետնին, և բարձրախոսով մի տղամարդ մի քանի անգամ ոտքով հարվածում է նրա դեմքին:

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձում է պաշտպանել ցուցարարներին և հրահանգում է հարձակվողներին հետ քաշվել, վերջիններս ճեղքում են ոստիկանների շղթան և կրկին հարձակվում ցուցարարների վրա:

Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ Սինան Նարինը Վիրջինիա նահանգից և Էյուպ Յիլդիրիմը Նյու Ջերսիից ձերբակալվել են հարձակվելու և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով:

Պարզ չէ նրանք Էրդողանի կողմնակիցներից են, թե հակառակորդներից:

Միջադեպն իր ազդեցությունն է թողել առանց այն էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Երկրների միջև առկա են հակասություններ մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ Սիրիայում քրդական զինված ուժերի մասնակցության հարցը Դաեշ-ի դեմ պայքարին: Թուրքիան դիտարկում է ԱՄՆ-ի աջակցության տակ գտնվող քրդական զինված միավորումներին որպես Քրդական բանվորական կուսակցության մաս:

Թուրքիայի դեսպանությունը միջադեպի մասին հայտարարել էր, որ Էրդողանի թիկնապահները դիմել են ինքնապաշտպանության միջադեպի ժամանակ և որ ցուցարարներն առնչվում են ահաբեկչական կառույց համարվող Քրդական բանվորական կուսակցությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG