Մատչելի հղումներ

Լոնդոնի բարձրահարկ շենքի հրդեհի արդյունքում կան զոհեր


Flames and smoke billow as firefighters deal with a serious fire in a tower block at Latimer Road in West London, Britain, June 14, 2017.

74 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Լոնդոնի բնակելի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի արդյունքում: Նրանցից 20-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 200 հրշեջներ և 40 հրշեջ ավտոմեքենաներ: Հրշեջները հաստատել են, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում: Ականատեսների վկայությամբ շենքից լսվում էին օգնության կոչեր:

«Ամենուրեք ծուխ էր, մարդիկ ներքևում էին, շենքից ընկնում էին վառվող բեկորներ, մարդիկ ճչում էին: Վերևի հարկերում քնած մարդիկ տեղյակ չէին հրդեհի մասին: Անկեղծ ասաց չգիտեմ, նրանցից առնվազն կեսը կարողացավ փրկվել, թե ոչ: Այնտեղ կային նաև երեխաներ: Մարդիկ պատուհանների մոտ իրենց հեռախոսներով փորձում էին ազդանշաններ փոխանցել հրշեջներին, սակայն վերջիններս կրակի պատճառով չէին կարողանում բարձրանալ վերև»,- ասում է Գրենֆիլդ Թաուեր շենքի բնակիչ Դեյվիդ Բենջամինը:

Լոնդոնի հրշեջ ծառայության ղեկավար Դենի Քոթոնն ասել է, որ դեռևս հայտնի չեն հրդեհի պատճառները:

Իշխանություններն ասում են, որ վիրավորված 74 մարդկանցից 10-ը ինքնուրույն են եկել հիվանդանոց:

ԲիԲիՍի-ի հաղորդմամբ իշխանությունները մտահոգված էին, որ բարձրահարկ շենքը կարող է փլուզվել, սակայն Լոնդոնի հրշեջ ծառայությունը տեղեկացնում է, որ նման սպառնալիք չկա:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն ասում է, որ վարչապետ Մեյը չափազանց վշտացած է այս առիթով:

Գրենֆիլդ Թաուերը գտնվում է Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանում: Շենքը բաղկացած է 140 բնակարաններից, ուր բնակվում էր մոտ 500 մարդ: Հրդեհի հետևանքով անհետ կորածների թվում կան նաև երեխաներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG