Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի բանտից ազատ արձակված ամերիկացի ուսանողը կոմայի մեջ է


북한에 억류됐다 풀려난 미국인 대학생 오토 웜비어 씨가 탄 미군 군용기가 13일 오하이오주 신시내티 런컨 공항에 도착했다. 웜비어 씨로 보이는 남성(푸른색 상의)이 군용기에서 구급차로 옮겨지고 있다.
북한에 억류됐다 풀려난 미국인 대학생 오토 웜비어 씨가 탄 미군 군용기가 13일 오하이오주 신시내티 런컨 공항에 도착했다. 웜비어 씨로 보이는 남성(푸른색 상의)이 군용기에서 구급차로 옮겨지고 있다.

Ամերիկացի ուսանողն, ով 17 ամիս գտնվում էր Հյուսիսային Կորեայի բանտում, վերադարձել է ԱՄՆ:

22 ամյա Օտտո Վորմբիերն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, երբ Հյուսիսային Կորեայից նրան տեղափոխող օդանավը վայրէջք կատարեց Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում: Վորմբիերի ծնողներն ասում են, որ իրենց որդին մեկ տարուց ավելի է գտնվում է կոմայի մեջ: Նրա ազատումը նրանք համարում են բժշկական էվակուացիա։

Վիրջինիայի համալսարանի ուսանող Օտտո Վորմբիերը դատապարտվել էր Հյուսիսային Կորեայում 15 տարվա ազատազրկման՝ քարոզչական պաստառի գողության փորձի համար:

Նրա ազատման մասին տեղեկությունը հրապարակվեց այն բանից հետո, երբ բասկետբոլային նախկին աստղ Դենիս Ռոդմանն այցելել էր Փհենյան: Այցից առաջ նա հայտարարել էր, թե հույս ունի, որ կբացի մի դուռ Վաշինգտոնի և Փհենյանի հարաբերություններում:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ պետքարտուղարությունը նախագահ Թրամփի կարգադրությամբ ակտիվորեն ներգրավված է եղել այս հարցում և դիվանագիտական մեծ աշխատանք է կատարել, որը ներառում է նաև Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ բանագնացի այցելություն Փհենյան:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ աշխատանքները շարունակվում են՝ 3 այլ ազատազրկված ամերիկացիների ազատ արձակումն ապահովելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG