Մատչելի հղումներ

Հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի կոնգրեսականը


ԱՄՆ-ի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ալեքսանդրիա քաղաքում չորեքշաբթի օրն առավոտյան հրազենային հարձակում է իրականացվել ԱՄՆ-ի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ստիվըն Սկալիզի դեմ։

Կոնգրեսականի առողջական վիճակը կայուն է։ Նա վնասվածքներ է ստացել ազդրի շրջանում, երբ հանրապետական մի քանի այլ կոնգրեսականների հետ միասին բեյզբոլի մարզումներ էր անցկացնում՝ հինգշաբթի օրն անցկացվելիք մրցումից առաջ։

Ըստ տեղից ստացված հաղորդագրությունների, հինգ այլոք եւս ստացել են վնասվածքներ։ Ալեքսանդրիայի ոստիականության բաժանմունքը հայտնում է, որ կասկածյալը ձերբակալված է։

Նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել են, որ խորապես ցավում են կատարվածի համար եւ աղոթում նրանց արագ ապաքինման համար։

Կոնգրեսական Մո Բրուքսի խոսքերով, հրազենային վնասվածքներ են ստացել նաեւ իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ եւ Կոնգրեսի մեկ այլ աշխատակից։

Հարձակումից հետո կոնգրեսական Սկալիզը չի կարողացել ինքնուրույն հեռանալ եւ սողացել է հարձակումն իրականացնողից հեռանալու համար։

Հարձակման պատճառները դեռեւս հայտնի չեն։


Facebook Forum

XS
SM
MD
LG