Մատչելի հղումներ

Ըստ դատական հայցերի, Թրամփին պատկանող բիզնես կայսրությունը պարունակում է շահերի բախում


Ըստ դատական հայցերի, Թրամփին պատկանող բիզնես կայսրությունը պարունակում է շահերի բախում
please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00

ԱՄՆ-ի Մերիլիենդ նահանգը եւ Կոլումբիայի մարզը երկրի նախագահի դեմ հարուցել են, իրենց իսկ խոսքերով, դատական մեծ հայց։ Ըստ ներկայացված հայցի, Դոնալդ Թրամփին պատկանող բիզնես կայսրությունը պարունակում է շահերի բախում՝ այդպիսով ոտնահարելով ԱՄՆ-ի Սահմանադրությունը։


ԱՄՆ-ի պատմության մեջ որեւէ նախագահի անուն այնքան շատ չի գրվել տարբեր ապրանքների ու կառույցների վրա, որքան ներկա նախագահ Դոնալդ Թրամփինը։
Դա մի կողմից խոսում է հաջողակ բիզնեսմեն լինելու փաստի մասին, սակայն մյուս կողմից՝ նրան դարձնում քննադատությունների ու մեղադրանքների առջեւ ավելի խոցելի։

Այդ խոցելիությունն ակնհայտ էր նաեւ երկուշաբթի օրը, երբ Մերիլենդ նահանգը եւ Կոլումբիայի մարզը, այսինքն՝ մայրաքաղաք Վաշինգտոնը դատական հայց ներկայացրին՝ պնդելով, որ նախագահն իր պաշտոնն օգտագործում է իր բիզնես կայսրությունն ավելի հարստացնելու համար։

Ինչպես Մերիլենդի գլխավոր դատախազ Բրայըն Ֆրոշն է ասում, նախկինում երբեք չի եղել, որ ամերիկացիներին ամեն օր հուզեր այն հարցը, թե որոշումները, որոնք ընդունվում են, կամ այն գործողությունները, որոնք իրականացվում են, բխում են Միացյալ Նահանգների, թե նախագահի շահերից։

Ներկայացված հայցի համաձայն, Թրամփը խախտում է Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նվերներ կամ այլ վճարումներ ստանալ օտար երկրներից։

Վաշինգտոնի գլխավոր դատախազ Քարլ Ռասինի խոսքերով,՝՝Մենք գիտենք, որ արտասահմանյան երկրների կառավարությունները ֆինանսական միջոցներ են ծախսում այնտեղ Միացյալ Նահանգների նախագահին սիրաշահելու նպատակով։ Բերեմ մեկ օրինակ։ Սաուդյան Արաբիայի թագավորը, որի կառավարությունն ունի բիզնեսի ու քաղաքականության կարեւոր կապեր ԱՄՆ-ի նախագահի հետ, Թրամփի միջազգային հյուրանոցի համար արդեն իսկ ծախսել է մի քանի հարյուր հազար դոլար՛՛։

Թրամփի կազմակերպությունը հայտարարում է, որ Թրամփի հյուրանոցում հանգրվանած օտարերկրյա պաշտոնատար անձանցից ստացված բոլոր եկամուտները հանձնելու է ԱՄՆ-ի գանձարան։

Հիշեցնենք, որ Թրամփն իր բիզնես կայսրության կառավարումը հանձնել է իր երկու որդիներին։ Սակայն պահպանելով ընկերության սեփականատիրոջ կարգավիճակը, իրեն դնում է խոցելի իրավիճակում։

Քաղաքական օրենքների հարցերով մասնագետ Քեյթ Բելինսկին ասում է, թե ՝՝Թրամփը խոցելի իրավիճակում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իրեն չի ձերբազատել իր բիզնեսներից, այնպես, ինչպես արել են նախորդ նախագահները։ Իսկ մինչեւ նման քայլին գնալը, նա հաճախ է հայտնվելու դատական նման հայցերի ներքո՛՛։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով, այս տեսարանի պատճառը կուսակցական միակողմանի մոտեցումն է Թրամփի հանդեպ։

Սակայն Թրամփի դեմ ամենամեծ հարվածը գալիս է քաղաքական հարթակներից, որոնք, խառնվելով բիզնեսային հարցերի հետ, նրա համար դառնում են ավելի լուրջ խնդիր։

Facebook Forum

XS
SM
MD
LG