Մատչելի հղումներ

Սեշընզն՝ ընդդեմ Քոմիի


Սեշընզն՝ ընդդեմ Քոմիի
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին Կոնգրեսում պատասխանեց Ռուսաստանի ու Դոնալդ Թրամփի քարոզարշավի անդամների միջեւ կապերի շուրջ կոնգրեսականների հարցերին, առաջ եկավ նաեւ երկրի գլխավոր դատախազին նման հարցեր ուղղելու հետաքրքրություն։

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում երեքշաբթի օրը սենատորների սուր հարցերին է պատասխանելու գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը, որը հայտնվել էր քննադատության ալիքի ներքո՝ Ռուսաստանի դեսպանի եւ Դոնալդ Թրամփի քարոզարշավի անդամների միջեւ հաստատված կապերը թաքցնելու պատճառով։

Սեշընզն ասել է, թե լսումների ժամանակ ինքն ասելու է այն ճշմարտությունը, որի կարիքն ունեն ամերիկացիները։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին նախորդ շաբաթ էր ասել, թե նախագահ Դոնալդ Թրամփն իր վրա ճնշումներ էր բանեցրել դադարեցնելու համար ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը։ Քոմիի այս խոսքերը չափից շատ էին զայրացրել Թրամփին։ Վերջինս Քոմիին մեղադրել էր ստելու մեջ։

Ինչպես Թրամփի կողմից պաշտոնանկ արված դաշնային դատախազներից Փրիիթ Բահրարան է ասում,՝՝Չի կարելի հանդուրժել, որ Միացյալ Նահանգների նախագահը, ելնելով իր տեսանկյունից ու հենվելով իր կարծիքի վրա, իրավապահ մարմիններին հորդորի սկսել կամ դադարեցնել քրեական գործի որեւէ քննություն՛՛։

Դա հարիր չէ Ամերիկային, ասում է նա։

Հիմա քննարկվում է այն հարցը, թե գլխավոր դատախազը պետք է վկայություններով հանդես գա բաց, թե փակ լսումների ժամանակ։ Շատերն են հավատացած, որ Սեշընզը, չեղյալ հայտարարելով Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով ենթահանձնաժողովներում իր ելույթը, ու որոշելով վկայություններով հանդես գալ Սենատի հետախուզությունների հարցերով հանձնաժողովում, փորձում է խույս տալ հրապարակային ցուցմունքներից։

Սակայն անկախ այս ամենից, երեքշաբթին մնում է ուշադրության կենտրոնում։ Ինչ է ասելու Սեշընզը, ի պատասխան Քոմիի։

Facebook Forum

XS
SM
MD
LG