Ահա Լոս Անջելեսի այն պատկերը, որի շնորհիվ Կալիֆոռնիա նահանգը կարողացել է անցկացնել բնապահպանական խնդիրներին վերաբերվող օրենքներ:
«Մաքուր տեխնոլոգիաների ոլորտն այստեղ արագ զարգանում է»,- ասում է Կարա Հորովիցը Կալիֆոռնիայի համալսարանից:
Ըստ փորձագետ Կարա Հորովիցի, Կալիֆոռնիա նահանգն ապացուցել է, որ բնապահպանական օրենքների ընդունումը դրական է ազդում նահանգի տնտեսական զարգացման վրա:
Կալիֆոռնիան այն նահանգների շարքում է, որոնք հայտարարել են, որ կշարունակեն հետևել Փարիզի համաձայնագրի դրույթներին:
«Ամերիկյան կառավարությունը կարող է դուրս բերել երկիրը համաձայնագրից, սակայն ամերիկյան ժողովուրդը կշարունակի մնալ հավատարիմ համաձայնագրին և մենք կկատարենք այն»,- ասում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։
Նախագահ Թրամփի՝ համաձայնագրից դուրս գալու որոշումից մի քանի օր անց Կալիֆոռնիան և Չինաստանը ստորագրել են համաձայնագիր արտանետումները նվազեցնելու մասին:
«Չափազանց կարևոր է, որ Կալիֆոռնիայի նահանգապետը կարող է հանդիպել Չինաստանի նախագահին, խոսել նրա հետ տարբեր խնդիրների մասին ներառյալ կլիմայի փոփոխության մասին և որոշել որոշ քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են էներգետիկ համակարգի փոփոխության գործընթացը շարունակելու համար»,- նշում է Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը:
Բնապահպանության հետ կապված օրենսդրությունը փոխկապակցված է նահանգային և տեղական օրենքների հետ:
«Կալիֆոռնիան երկրորդն է Հավայի նահանգից հետո էլեկտրականության և բենզինի բարձր գների առումով»,- նշում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Շոն Հիաթը:
Շոն Հիաթի կարծիքով Փարիզի համաձայնագրի կողմնակիցների հիմնական խնդիրը բավարար քանակությամբ նահանգներին համոզելն է, որ արտանետումների նվազեցման մեջ ներդրումներ անելը տնտեսապես շահավետ է ապագա սերունդների համար:
Facebook Forum