Մատչելի հղումներ

Սեուլի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի իրականացրած համատեղ զորավարժությունների օրերին, ի նշան բողոքի, Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել, հաղորդում են Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները:

Պաշտոնական Սեուլը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիային Կորեան մի քանի նոր բալիստիկ, հրթիռային փորձարկումներ է իրականացրել հյուսիարևելյան Վոսան քաղաքի ափին:

«Թվում է, թե նրանք մտադրված էին ցուցադել իրենց ունակությունները, գործի դնելով իրենց ունեցած հրթիռները, այդպիսով արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի իրականացրած համատեղ զորավարժությունների», - հայտարարել է Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռոհ ջե-Չիոնը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի Փհենյանի հանդեպ կիրառած նոր պատժամիջոցներից հետո, վերջին ամսվա ընթացքում սա Հյուսիսային Կորեայի չորրորդ հրթիռային փորձարկումն է:

Ի տարբերություն իր հյուսիսային հարևանի, Կորեայի Հանրապետությունը առայժմ զերծ է մնում նոր, սակայն խնդրահարույց ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի կիրառումից:

Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը հետաձգել էր նշված համակարգի կիրառումը նախքան պատշաճ վերլուծության ավարտը, որի նպատակն է պարզել նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

XS
SM
MD
LG