Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը որոնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու բնագավառներ


ԱՄՆ-ը որոնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու բնագավառներ
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ազատված Ջեյմս Քոմին հինգշաբթի օրը պատասխանելու է կոնգրեսականների հարցերին, Թրամփը հանձնարարել է արտգործնախարար Ռեքս Թիլերսոնին աշխատանքներ ծավալել Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

Այս օրերին, երբ քաղաքական Վաշինգտոնը կենտրոնացած է Ռուսաստանի եւ Դոնալդ Թրամփի քարոզարշավի անդամների միջեւ հնարավոր համագործակցության խնդրի վրա, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թրամփի հրահանգով կենտրոնանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցի վրա։

Նոր Զելանդիայում Թիլերսոնը լրագրողներին ասել է, թե նախագահն իրեն կոչ է արել, անկախ քաղաքական բեմահարթակում զարգացող իրադարձություններից, ՝՝գտնել Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու բնագավառները՛՛։

Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուըրթն է ասում, ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն այն բնագավառներից մեկն է, որի շուրջ կարող են համագործակցել ԱՄՆ-ը ու Ռուսաստանը։ ՝՝Մենք պետք է ճշտենք, թե որոնք են այն բնագավառները, որտեղ կարող ենք համագործակցել։ Սակայն այն բնագավառներում, որտեղ մեր տեսակետները որեւէ կերպ չեն համընկնում, մենք շարունակելու ենք պաշտպանել մեր շահերը, մեր արժեքները եւ մեր գործընկերների արժեքները՛՛, ասել է խոսնակը։

Սակայն ներկայումս անցկացվող հետաքննությունները կարող են դժվարացնել Ռուսաստանի հետ ընդհանուր ուղի գտնելու Թիլերսոնի աշխատանքը։

Ինչպես Բրուքինգզի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Փայֆերն է ասում, Թիլերսոնը կարող է փորձել, սակայն քաղաքականապես այն իրատեսական չէ։ ՝՝Թրամփի վարչակազմի վրա են կախվել Ռուսաստանի հետ կապված խնդիրներով լի ամպեր։ Իսկ նախագահն ու Սպիտակ տունն այս խնդիրների նկատմամբ ցուցաբերում են այնպիսի վերաբերմունք, որը թողնում է այն տպավորությունը, որ նրանք ինչ որ բան են փորձում թաքցնել՛՛, ասում է վերլուծաբանը։

Նրա խոսքերով, ռուս-ամերիկյան հարաբերություններում իրական որեւէ բարելավվում պահանջում է Ուկրաինայի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքականության փոփոխություն։

XS
SM
MD
LG