Մատչելի հղումներ

Քըրք Քըրքորյանը այսօր կնշեր 100 ամյակը


Եթե Քըրք Քըրքորյանը ապրեր ևս երկու տարի ապա հունիսի 6-ին կտոներ իր 100 ամյակը:

Հունիսի 6-ին Քըրք Քրքորյանը կնշեր իր 100 ամյակը, մինչդեռ նրա թողած մարդասիրական ժառանգությունը կապրի դարեր, թե՛ մարդկանց հիշողություններում, թե՛ պատմության մեջ։

Իր կյանքի ընթացքում Քըրքորյանը բազմաթիվ մտածված և խելացի քայլերի շնորհիվ բիզնեսի ոլորտում հասել է հսկայական բարձունքների, համարվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, այդ ամենի հետ մեկտեղ օգնել հազարավոր հայերի:

1989 թվականին Քըրքորյանը հիմնել է «Լինսի» հիմնադրամը, որը 22 տարիների ընթացքում Հայաստանին 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել: Հիմնադրամի օգնությամբ կառուցվել է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող մայրուղին, աղետի գոտու բնակարանաշինության համար հատկացվել է 45 միլիոն դոլար, կառուցվել է շուրջ 3700 բնակարան, նորոգվել են ճանապարհներ, դպրոցներ ու մշակութային հաստատություններ:

Թերևս բարերարի համեստության մասին վկայող հանգամանքներից է այն, որ նրա օժանդակությամբ կառուցված բազմաթիվ շինություններից և ոչ մեկը չի կոչվել Քըրքորյանի անունով:

Սակայն միայն նրա մահից հետո հնարավոր դարձավ իրագործել նրա վաղեմի երազանքը՝ պատմել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին։ Նա իր ջանքերով Հոլիվուդում ստեղծել էր ֆիլմարտադրության մի ամբողջ ընկերություն՝ «Survival Pictures»-ը: Որն էլ նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «The Promise» թարգմանաբար՝ «Խոստումը» ֆիլմը:

Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի խոսքերով, Քըրք Քըրքորյանը կարող է օրինակ հանդիսանալ ապագա սերունդների համար, քանի որ հայ ազգի համար կատարած նրա ամեն մի արարքը բխում էր սրտից և արհեստական ոչինչ չկար:

Քըրք Քըրքորյանը այսօր կնշեր 100 ամյակը
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Facebook Forum

XS
SM
MD
LG