Մատչելի հղումներ

Ամերիկյան դերասանը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ


Bill Cosby arrives for his sexual assault trial with Keshia Knight Pulliam, right, at the Montgomery County Courthouse in Norristown, Pa., June 5, 2017.
Bill Cosby arrives for his sexual assault trial with Keshia Knight Pulliam, right, at the Montgomery County Courthouse in Norristown, Pa., June 5, 2017.

79 ամյա դերասան և երգիծաբան Բիլ Քոսբին ներկայացել է դատարան Ֆիլադելֆիայում Քեշիա Նայթ Փուլմանի հետ, ով 1980-ականների The Cosby Show հայտնի հեռուստատեսային սերիալում խաղացել է Քոսբիի դստեր դերը:

Անդրեա Կոնսթանդը մեղադրել է Քոսբիին այն բանում, որ դերասանը 2004 թվականին իր տանը երիտասարդ կնոջը տվել է հաբեր, ալկոհոլային խմիչքի մեջ խառնած, որից հետո սեռական ոտնձգության է ենթարկել նրան: Կոնսթանդը գնացել է դերասանի տուն՝ խորհրդակցելու իր կարիերայի ապագայի վերաբերյալ: Կինն այդ ժամանակ աշխատում էր Թեմփլի համալսարանում, իսկ Քոսբին այդ ժամանակահատվածում Թեմփլ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր:

Շուրջ 60 կանայք վկայակոչել են, որ ենթարկվել են սեռական ոտնձգության Քոսբիի կողմից դեղամիջոցներ ընդունելուց հետո, սակայն գրեթե բոլոր գործերի հայցային վաղեմության ժամկետները լրացած են:

Դատախազական մարմինները ցանկանում էին վկայակոչման հրավիրել տասնյակ կանանց, սակայն դատավորը թույլ է տվել միայն Կոնստանդին և մեկ այլ կնոջը:

Գործը վերաբացվել է 2015 թվականին, երբ գաղտնազերծվել են նյութեր, ուր Քոսբին ընդունում է, որ այն երիտասարդ կանանց, ում հետ ցանկացել է սեռական հարաբերություններ ունենալ, տվել է «Քվայլուդ» տիպի քնաբեր դեղ:

Facebook Forum

XS
SM
MD
LG