70 Տարի առաջ այս օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալը Հարվարդի համալսարանի իր ելույթի ընթացքում բացահայտել է «Եվրոպայի վերականգնման ծրագիրը», արն այնուհետեւ հայտնի դարձավ որպես «Մարշալի ծրագիր».
«Եթե մենք դա անենք, մենք կարող ենք հաջողության հասնել»:
Երկրորդ աշխարհամարտից հետո Ադոլֆ Հիտլերի գործունեության արդյունքում Եվրոպան ավերակների մեջ էր: «Մարշալի ծրագիրը» նախատեսում էր ավելի քան 13 միլիարդ դոլար ներդնել, որը պետք է ոչ միայն վերականգներ Եվրոպան այլեւ՝ կանգնեցնել Խորհրդային միության ազդեցության տարածումը: Ծրագիրը բերեց թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական աննախադեպ արդյունքներ:
Մարշալի մոտեցման սրտում այն գաղափարն էր, որ կոմունիզմն ամրապնդվելու առավել մեծ հավանականություն ունի այն երկրներում, որոնք պատերազմից հետո դեռ չեն վերականգնվել: Մարշալը համոզված էր նաեւ, որ Եվրոպայի վերականգնման արժեքն ապագայում միայն ավելի է բարձրանալու:
Ամիսներ անց «Մարշալի ծրագիրը» պաշտոնապես ներկայացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսին նախագահ Հարի Թրումանի կողմից՝ ստանալով «Թրումանի դոկտրին» անվանումը: Ծրագրի մասնակից էին՝ Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Արեւմտյան Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Թուրքիան:
Խորհրդային Միությունը, որն ի դեմս «Մարշալի ծրագրի» իր ազդեցության խոչընդոտ էր տեսնում, հորդորեց Արեւմտյան Եվրոպայի իր դաշնակիցներին մերժել ամերիկյան օգնությունը: Արդյունքում, ծրագիրը լուրջ զարգացրեց Արեւմտյան Եվրոպայի տնտեսությունը, «Եվրոպայի ժողովուրդների ինքնավստահություն ու տնտեսական ապագան վերականգնելու գործում»:
Facebook Forum