Մատչելի հղումներ

Բախումներ Փորթլենդ քաղաքի ցույցերի ժամանակ


Protesters hold signs as they face off in Portland. (R. Taylor/VOA)
Protesters hold signs as they face off in Portland. (R. Taylor/VOA)

«Թրամփի խոսքի ազատություն» անվան ներքո հանրահավաք էր կազմակերպվել Օրեգոնի Փորթլենդ քաղաքում: Միևնույն ժամանակ ոչ հեռու կազմակերպվել էր հակացույց՝ «Ոչ ֆաշիզմին մեր փողոցներում» անվան ներքո:

Ոստիկանությունը փակել էր շրջակա փողոցները և զբոսայգիները: Ավելի ուշ ոստիկանությունը օգտագործեց հատուկ միջոցներ ցուցարարների մի խմբի նկատմամբ, քանի որ ըստ ոստիկանության, ցուցարարները որոշ առարկաներ էին նետում դեպի ոստիկանության շարքերը: Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն 14 մարդ ձերբակալվել է:

Փորթլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերը դիմել է դաշնային մարմիններին խնդրանքով չեղարկել թրամփամետ ցուցարարներին տրված ցույցի անցկացման իրավունքը: Նա նաև դիմել է ցույցի կազմակերպիչներին՝ խնդրելով դադարեցնել միջոցառումները, քանի որ անցած ամիս քաղաքում գրանցվել էր դանակահարության դեպք:

Այդ միջադեպի ժամանակ հանցագործը բացականչել էր հակամահմեդական կոչեր՝ ուղղված ընդդեմ երկու աղջիկների, որից հետո սպանել էր երկու, վիրավորել՝ մեկ մարդու, ովքեր փորձել էին կանգնեցնել իրեն:

Facebook Forum

XS
SM
MD
LG