Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել առեւանգված լրագրողին


ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Թբիլիսիում մայիսի 3Օ-ին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխարլիի առեւանգման, ապա՝ Ադրբեջանում նրա ձերբակալման փաստով։

Այս մասին է ասված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հրապարակած հայտարարության մեջ, որը նաեւ անհանգստություն է արտահայտում մայիսի 25-ին Ադրբեջանում այս երկրի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գոզալ Բայրամլիի ձերբակալման առնչությամբ։

Պետդեպարտամենտի հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը, համաձայն միջազգային օրենքներին ու ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորություններին, ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար ազատություններից օգտվելու պատճառով։

՝՝Մենք ուշադրությամբ ենք հետեւում առեւանգման հետ կապված Վրաստանում անցկացվող հետաքննության ընթացքը, եւ հորդորում ենք, որ այն լինի լիարժեք, թափանցիկ ու պատեհաժամ՛՛, ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG