Մատչելի հղումներ

Բացահայտված չեն Նեմցովի սպանության դրդապատճառները


Russia Nemtsov
Russia Nemtsov

Ռուսաստանում ընթացող Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ դատավարությունը մոտենում է ավարտին: Դատախազ Մարիա Սեմենենկոն պահանջել է դատարանից մեղավոր ճանաչել բոլոր 5 մեղադրյալներին:

Ըստ դատախազի՝ նրանց մեղքը ապացուցված է, սակայն պաշտպանության կողմն ասում է, որ բացահայտված չեն սպանության դրդապատճառները:

Նեմցովը սպանվել էր 2015 թվականի փետրվարին Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու: Նա քննադատում էր իշխանությւոններին՝ Արևելյան Ուկրայինայի անջատողականներին աջակցելու համար:

Բոլոր 5 կասկածյալները կամ Չեչնիայից եւ Ինգուշեթիայից են: Նրանցից մեկը խոստովանել էր իր մեղքը, սակայն շուտով հետ կանգնել՝ ասելով, որ ենթարկվել է բռնության:

Չեչեն նախկին անվտանգության աշխատակից Ռուսլան Մուխուդինովը մեղադրվում է կասկածյալներին սպանության դիմաց վճարելու համար: Նա այս պահին գտնվում է փախուստի մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG