Մատչելի հղումներ

Վեց ամից տևած քաղաքական ճգնաժամից հետո, Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը, որը կղեկավարի նախկին ընդդիմադիր Զորան Զաևը:

Չորեքշաբթի օրը, Մակեդոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից շուրջ վեց ամիս անց, քվեների 62 կողմ, 44 դեմ հարաբերակցությամբ հաղթանակ է տարել Զորան Զաևի ձախ-կենտրոնամետ դաշինքը:

Քվեարկության ավարտից անմիջապես հետո Զաևը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը:

Մակեդոնիան 2015 թվականի փետրվար ամսից հայտնվել էր լուրջ քաղաքական ճգնաժամի առջև՝ նախորդ վարչակազմի անօրինական գաղտնալսումների սկանդալին հաջորդած հրաժարականներից հետո:

42-ամյա գործարար, նախկին քաղաքապետ Սթրումիքայի և երկու փոքր էթնիկ ալբանական կուսակցությունների կողմից ստեղծված դաշինքը անցած դեկտեմբերին Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններին զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Նախկին վարչապետ Նիկոլա Գրուեվսկիի «Պահպանողական կուսակցությունը» նույնպես հաղթել էր անցած ընտրություններում, բայց՝ ոչ խորհրդարանական մեծամասնությամբ:

Զաևը խոստացել է վերսկսել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Մակեդոնիայի անդամակցության գործընթացը, ինչը կասեցվել էր հարևան Հունաստանի կողմից:

Հունաստանի և Մակեդոնիայի միջև առկա լարվածությունը պայմանավորված է Մակեդոնիայի հանրապետության անվան շուրջ երկու երկրների միջև դեռևս թեժ ու երկարատև բանավեճով, որի պատճառով հույները առարկում են Մակեդոնիայի անդամակցությանը Եվրամիությանը:

Աթենքը պնդում է, որ Մակեդոնիան չի կարող ունենալ Հունաստանի հյուսիսային նահանգի հետ միևնույն անվանումը:

XS
SM
MD
LG