Մատչելի հղումներ

Աշխարհը չի ուզում, որ ԱՄՆ-ը դուրս գա Փարիզյան համաձայնագրից


Աշխարհը չի ուզում, որ ԱՄՆ-ը դուրս գա Փարիզյան համաձայնագրից
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

Մամուլի մի շարք միջոցներ ու վերլուծաբաններ են կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր երկիրը շուտով դուրս է բերելու երկրագնդի ջերմացման շուրջ կնքված Փարիզյան պայմանագրից։ Քայլ, որը կտրուկ կերպով հակասում է Օբամայի ժամանակաշրջանի քաղաքականությանը՝ գոհացնելով հանրապետական կուսակիցներին ու զայրացնելով Ամերիկայի դաշնակիցներին։

2Օ15 թվականին կնքված Փարիզյան համաձայնագրի նպատակը երկրագնդի ջերմության բարձրացման արագությունը դանդաղեցնելն է՝ ածխաթթու գազի արտանետումների ծավալները կրճատելու եղանակով։ Այդ եղանակով է հնարավոր կանգնեցնել համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացումը, կրճատել երաշտը ու թուլացնել բնության մի շարք այլ արհավիրքներ։

Թրամփը որոշել է համաձայնագրի նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնել եկող մի քանի օրերի ընթացքում։

Համաձայնագրից Ամերիկան դուրս բերելու հնարավորությունն անհանգստության ալիք է բարձրացրել եվրոպական դաշնակիցների շարքում։ Սակայն, ինչպես Եվրոպական Միության Էներգետիկայի հարցերով հանձնակատար Մորոս Շեւչովիչն է ասել Բրյուսելում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա, դաշինքը միեւնույն է, չի հրաժարվի ստանձնած պարտավորություններից։

՝՝Մեզ մեծապես աջակցում են մեր երկրների ժողովուրդները, եւ մենք շարունակելու ենք մեր պարտավորությունները։ Ու չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը առաջնահերթությունը տալիս է տնտեսական գործոններին, Եվրոպան պատրաստ է ստանձնել ղեկավար դերը՛՛, ասել է նա։
Եթե Թրամփն ի վերջո որոշի հրաժարվել համաձայնագրից, այդպիսով ԱՄՆ-ը կդնի այս պայմանագիրը չստորագրած երկու երկրների շարքում։ Դրանք են Սիրիան ու Նիկարագուան։

Անցյալ շաբաթ Սիցիլիայում Մեծ յոթնյակի գագաթաժողովի վերջում ընդունվեց կոմյունիկե այն մասին, որ ԱՄՆ-ի առարկությունները խոչընդոտում են համաշխարհային համաձայնագիրը, որի տակ իր ստորագրությունն է դրել 195 երկիր։

ԱՄՆ-ի բացասական պատասխանը մի հարված կհասցնի համաձայնագրին, քանի որ Չինաստանից հետո Միացյալ Նահանգները երկրագնդի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների ծավալներով գրավում է երկրորդ տեղը։ Բացի այդ բացասական պատասխանը կարող է նաեւ բացասաբար ազդել պայմանագիրը ստորագրած այլ երկրների վրա։

Facebook Forum

XS
SM
MD
LG