Մատչելի հղումներ

Սպիտակ տան մամլո ծառայությունը շարունակում է լրատվական գործակալությունների հետ հակասությունները


Սպիտակ տան մամլո ծառայությունը շարունակում է լրատվական գործակալությունների հետ հակասությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի նախագահի արտասահմանյան առաջին ուղեւորությունից հետո նորից ի հայտ են գալիս հակասություններ Սպիտակ տան մամլո ծառայության ու լրատվական տարբեր գործակալություններ ներկայացնող լրագրողների միջեւ։


ԱՄՆ-ի Սպիտակ տունը հաջողված է համարում նախագահի արտասահմանյան առաջին այցը, երբ երկրի ներսում նրա առջեւ կանգնած խնդիրները շարունակում են աճել։
Դժվարին կացության մեջ էր հայտնվել Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերը, երբ նրան հարցեր էին հղում Թրամփի փեսա, նրա խորհրդական Ջարեդ Քուշների մասին։ Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների, վերջինս, մինչեւ Թրամփը կստանձներ նախագահի պարտականությունները, որոնել է Ռուսաստանի հետ գաղտնի հաղորդակցության եղանակներ։
Մամլո խոսնակը լրագրողների այս հարցին ի պատասխան ասում է, թե այդ մեղադրանքները հենված են անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա։

Քուշների հետ կապված այս լուրերը տարածվեցին այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը դասեր էր տալիս անդամ երկրների ղեկավարներին պաշտպանության բնագավառում ծախսումներն ավելացնելու կոչով։
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ են անհանգստացած Թրամփի մեկնաբանություններով։ Նրանց թվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, որն ասել է, թե ՝՝այլոց վրա հույսը դնելու ժամանակներն անցել են՛՛։
Շատերն են Մերքելի այս խոսքերը համարում նշան այն բանի, որ Գերմանիան այլեւս չի վստահում ԱՄՆ-ին որպես դաշնակից։ Սակայն Սպիտակ տունը Մերքելի խոսքերը համարում է իր հաջողությունը։

՝՝Հենց դա էլ նախագահը հորդորում էր։ Նա կոչ էր անում կիսել բոլոր դժվարությունները համամասնորեն՛՛, մամլո ասուլիսի ժամանակ ասաց Շոն Սպայսերը։

Սպայսերը նաեւ փորձում էր պատասխանել Սպիտակ տան աշխատակազմում փոփոխություններ իրականացվելու մասին հարցերին։ Այդ թվում այն հարցին, թե արդյոք ինքն այդ փոփոխության արդյունքում չի հեռանալու Սպիտակ տնից։ Սակայն պատասխանները համոզիչ չեն թվում լրագրողներին, երբ մամուլի ու Սպայսերի միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված։ Այդ լարվածությունն արտահայտվեց նաեւ երեքշաբթի օրը, երբ նա նորից սկսեց քննադատել Թրամփի մասին մամոլում հոդվածներն ու հաղորդումները։ Սպայսերն այդ օրը մամլո սենյակից հեռացավ հարցերին միայն 2Օ րոպե պատասխանելուց հետո։

՝՝Նախագահը զայրացած է ու հիասթափված՝ կեղծ լուրերի հորձանուտում։ Լուրեր, որոնք հիմնված են անանուն աղբյուրների վրա՛՛։ Այս խոսքերն ասելուց հետո Սպիտակ տան խոսնակը հեռացավ մամլո սրահից։


Սա շատերն են համարում Սպիտակ տան աշխատանքից ազատվելու նախնական նշաններ։


Facebook Forum

XS
SM
MD
LG