Միացյալ Նահանգներն անցկացրել է աննախադեպ զորավարժություններ՝ միտված կանխելու ԱՄՆ-ի դեմ միջուկային հարձակումը:
ԱՄՆ-ի ռազմական ուժերը բաց են թողել միջմայրցամաքային բալիստիկ երկու հրթիռներ Մարշալի կղզիներից և Կալիֆոռնիա նահանգի ռազմաօդային ուժերի ռազմակայանից:
Փորձարկման նպատակն էր խոցել թիրախը Խաղաղ օվկիանոսում, նպատակը հաջողությամբ իրականացավ փորձարկման ընթացքում:
Զորավարժությունները կազմակերպվել են ի պատասխան Հյուսիսային Կորեայի նախաձեռնած բալիստիկ հրթիռների փորձարկմանը, որը անտեսել էր ՄԱԿ-ի և աշխարհի այլ երկրների դատապարտող կոչերը ՝ դադարեցնելու միջուկային փորձարկումները:
«Ոչինչ չի փոխվում Հյուսիսային Կորեայի պահվածքում, ուստի այս միջոցով փորձում ենք ասել, թե ինչ ենք անելու, եթե այս ամենը շարունակվի տեղի ունենալ»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին։
Դեսպան Հեյլին ասում է, որ Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ը և Չինաստանը շարունակում են բանակցել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում գործելու համար: Ըստ դեսպանի՝ այս պահին երկրները բանակցում են ապագա բանաձևի ընդունման հարցի շուրջ:
Հեյլին տեղեկացրել է նաև, որ Թրամփի վարչակազմը համոզված է, որ Չինաստանն օգտագործում է իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա՝ վերջինիս միջուկային փորձարկումները դադարեցնելու համար:
Facebook Forum