Մատչելի հղումներ

Քաբուլի դիվանագիտական սեկտորում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 90 մարդ 


A damaged car is moved away after a blast in Kabul, Afghanistan May 31, 2017.
A damaged car is moved away after a blast in Kabul, Afghanistan May 31, 2017.

Բեռնատարի պայթյունի միջոցով ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դիվանագիտական հատվածում, որը հայտնի է որպես Վազիր Աքբար Խանի շրջան, ուր գտնվում են բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններ և կառավարական շենքեր: Կառավարության հաղորդմամբ պայթուցիկը գտնվել է բեռնատարի մեջ:

Պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի դեսպանությունից ոչ հեռու: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը թվիթերի միջոցով տեղեկացրել է, որ զոհերի թվում են դեսպանության անվտանգության աֆղան աշխատակիցները, իսկ դեսպանության շատ այլ աշխատակիցներ ստացել են վնասվածքներ:

Պայթյունից վնասվել են բազմաթիվ շենքեր և տներ՝ ներառյալ «Ռոշան» ընկերության գլխավոր գրասենյակը, որը Աֆղանստանի հեռահաղորդակցման ծառայություններ տրամադրող առաջատար ընկերությունն է:

Աֆղանստանի անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը: Այստեղ են բերվել նաև միջազգային ուժերի զորամիավորումներ, որոնք օգնում են փրկարար աշխատանքներում:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է ահաբեկչությունը՝ այն անվանելով «անմարդկային և վախկոտ հարձակում» ընդդեմ անմեղ քաղաքացիների Ռամադան իսլամական տոնի օրերին:

Ահաբեկչական այս գործողությունը տեղի է ունեցել նախագահ Ղանիի նախաձեռնած համաժողովի նախօրեին, ուր հարևան երկրների հետ պետք է քննարկվեն Աֆղանստանում հակամարտության կարգավորմանը հասնելու ուղիներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG