Ստենֆորդի համալսարանում անցկացվում է պաշտպանության ոլորտում տեղեկության համակարգչային գողության դասընթացը, որը սովորեցնում է ուսանողներին, թե ինչպես արձագանքել ռազմական ոլորտում ծագած նման խնդիրներին:
Պրոֆեսոր Սթիվ Բլանկն ու իր գործընկերներն այժմ աշխատում են ռազմական ոլորտի խնդիրների լուծման համար նախատեսված ստարտապ ծրագրերի շուրջ:
Արդյունքում կազմվել է դասընթաց, որը դասավանդվում է շուրջ 8 համալսարաններում: Այն սովորեցնում է քարտեզային տեխնոլոգիաների միջոցով օգնել զինվորականներին ռազմի դաշտում: Այս դասընթացը շատ լավ հնարավորություն է այս ոլորտի ուսանողների համար ծառայություններ մատուցելու իրենց հայրենիքին:
Այս դասընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև մեծ քանակությամբ օտարերկրյա ուսանողներ:
«Մենք այստեղ ներկայացնում ենք ռազմական հատուկ ծառայությունների հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք հարմարեցված են համալսարանական դասընթացին: Զարմացած եմ Սինգապուրից, Չինաստանից և Հնդկաստանից օտարերկրյա ուսանողների քանակից, ովքեր հետաքրքրություն են հայտնել ուսումնասիրելու նույն մեթոդաբանությունը և այն վերարտադրել իրենց երկրներում»,- ասում է պրոեֆեսոր Բլանկը:
Որոշ ուսանողներ հիմնում են սեփական ընկերություններ այս ոլորտին առնչվող ասպարեզներում:
«Մենք աշխատում ենք օգնել վետերաններին, ովքեր ունեն վնասվածքներ և փորձում ենք տեխնոլոգիաների միջոցով բարելավել նրանց կյանքի որակն ու անկախ լինելու միջոցները»,- ասում է ուսանող Բուվահնա Դեյուհնանդիհնը
Այս դասընթացի հիմնական սկզբունքը միտված է հասկանալու խնդիրները մինչև դրանց ծագումը: Ձեռք բերված գիտելիքները նրանք կարող են կիրառել շատ այլ ասպարեզներում:
Facebook Forum