Մատչելի հղումներ

Մակրոնը Պուտինին է հղում նախագահի պաշտոնում իր առաջին կոչերը


Մակրոնը Պուտինին է հղում նախագահի պաշտոնում իր առաջին կոչերը
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալի պալատում երկուշաբթի օրն ընդունել է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին։

Պուտինի հետ դեմ առ դեմ առաջին հանդիպումը Ֆրանսիայի նախագահն անցկացրեց Վերսալի պալատի շքեղության ներքո, որտեղ վեր հանեց իր պաշտոնակցի համար տհաճ մի քանի հարցեր։ Խոսեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական ազդեցիկ երկու լրատվամիջոցների կողմից ընտրությունների վրա իր մրցակից Մարին լե Պենի օգտին ազդելու փորձերի մասին։

Նրա խոսքերով, "Ռուսաստանն այսօր" եւ "Սպուտնիկ"-ն ընտրարշավի ամբողջ ընթացքում իրենց ազդեցությունն են բանեցրել՝ պարբերաբար հրապարակելով իր ու իր արշավի մասին ապատեղեկատվություն։

Մինչեւ Պուտինի հետ հանդիպումը, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հորդորել էին Մակրոնին հակադրվել Պուտինի հետ Չեչնիայում համասեռականների նկատմամբ կիրառվող բռնությունների հարցում։
Ինչպես Միջազգային համաներում կազմակերպության անդամներին Սեսիլ Քոնդրիուն է ասում, ՝՝Մակրոնն իր ընտրարշավի ժամանակ է խոստացել, որ պաշտպանելու է մարդու իրավունքները ոչ միայն իր երկրում, այլ նաեւ աշխարհի մակարդակով։ Եվ ահա նա ունի դա անելու առաջին հնարավորությունը, ցույց տալու կարծրություն, քանի որ դա է այն միակ լեզուն, որով խոսում է Պուտինը՛՛։

Պուտինի հետ հանդիպումից հետո Մակրոնը տեղեկացրեց, որ ինքը կատարել է իր խոստումը։
՝՝Մենք խոսել ենք Չեչնիայում համասեռական անձանց մասին։ Խոսել ենք Ռուսաստանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին, ու ես հստակ կերպով ցույց տվեցի, թե ինչ է Ֆրանսիան ակնկալու նախագահ Պուտինից՛՛, հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ հանդիպման ժամանակ նաեւ քննադատել է Ռուսաստանի ՝՝ռազմական ներխուժումը՛՛ Սիրիա եւ արեւելյան Ուկրաինա։

Իսկ Պուտինն իր հերթին կոչ է արել դադարեցնել իր երկրի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները։

՝՝Ես ձեզ, ինչպես նաեւ ֆրանսիական մամուլի ներկայացուցիչներին եմ դիմում, ասելով, դուք պետք է պայքարեք համաշխարհային տնտեսությունից բոլոր սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Ազատ շուկայից ու ազատ մրցակցության բեմահարթակից առանց քաղաքական շահերի եւ պատեհապաշտության բոլոր սահմանափակումներից հրաժարվելու դեպքում միայն հնարավոր կլինի զարգացնել համաշխարհային տնտեսությունը, պայքարել գործազրկությունը կրճատելու ուղղությամբ եւ բարձրացնել բոլորի կյանքի կենսամակարդակը՛՛, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցների տակ հայտնվեց 2Օ14 թվականին Ղրիմի թերակղզին Ուկրաինայից բռնակցելուց հետո։ Արեւմուտքը չի հանդուրժում նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին պաշտպանելու Ռուսաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը։



Facebook Forum

XS
SM
MD
LG