Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Գերմանիայի տարաձայնությունները շարունակվում են


«Մենք հսկայական առեւտրային դեֆիցիտ ունենք Գերմանիայի հետ: Նրանք նաեւ շատ ավելի քիչ են վճարում ՆԱՏՕ-ի ու պաշտպանության համար, քան պետք է վճարեին: Շատ վատ է ԱՄՆ-ի համար: Դա կփոխվի», - գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում:

Սիցիլիայում Մեծ յոթնյակի հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել էր, որ այլեւս ավարտվել են ժամանակները, երբ եվրոպացիները կարող էին հույս դնել մյուսների վրա: Երեքշաբթի սակայն Մերկելը հստակեցրել է իր դիրքորոշումը, նշելով, որ ամերիկա-գերմանական գործընկերության կողմնակից է մնում.

«Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կարեւոր են եւ մեր միջատլանտյան գործընկերությունն առաջնային կարեւորություն ունի: Իսկ իմ հայտարարությունը պայմանավորված է այն փաստով, որ ստեղծված պայմաններում մենք պատճառներ ունենք հավատալու, որ մեր ճակատագիրը մեր սեփական՝ Եվրոպայի ձեռքերում է»:

Միացյալ Նահանգները վերջին տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի գործընկերներին հորդորում է ավելացնել սեփական ռազմական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 2 տոկոսի, ինչը կնպաստի նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ավելացմանը, որոնք ներկայումս բաղկացած են հիմնականում ԱՄՆ-ի ռազմական ներուժից: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է նաեւ, որ գերմանական ավտոընկերությունները, որոնք այժմ արտադրում են ավտոմեքենաներ Մեքսիկայում եւ արտոնյալ պայմաններով ներկրում դրանք ԱՄՆ, պետք է գործարանները տեղափոխեն Մեքսիկայից Միացյալ Նահանգներ եւ ԱՄՆ-ում արտոնյալ պայմաններով վաճառեն հենց ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաները:

Facebook Forum

XS
SM
MD
LG