Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի տրամադրությունները


ՆԱՏՕ-ի գագաթաժողովի տրամադրությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն աչքի ընկավ նախ եւ առաջ իր նոր կենտրոնակայանով, լուսավոր սրահներով ու դահլիճներով, ժամանակակից արվեստի գործերով ու պատմությանն առնչվող առարկաներով: Սակայն ամենակարեւորնահաբեկչության դեմ պայքարում միասնական կարծիքի արտահայտումն էր:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արտաքին տեսքը մարմնավորում էր 28 երկիր ընդգրկող այս դաշինքի նորակառույց կենտրոնակայանը, ապակեպատ տանիքով այգին, ու հուշարձանները: Իսկ բարձր տրամադրությունն ապահովեցՆԱՏՕ-ին հաճախ քննադատող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

‘’Ես երբեք չեմ հարցրել, թե որքան գումար է ծախսվել կենտրոնակայանը կառուցելու համար: Ես հիմա էլ չեմ հարցնում, սակայն շատ գեղեցիկ է՛՛, ասաց նա կիսակատակ ու խորն ակնարկով:

Ըստ մոտավոր հաշվարկների, շենքի կառուցումը պահանջել է 1միլիարդ 200 միլիոն դոլար: Կառույց, որը հարուստ է խորհրդանիշերով ու դաշինքի պատմությանն առնչվող մեծաթիվ առարկաներով:

Բեռլինի պատի հուշարձանն ազատ Եվրոպայի խորհրդանիշն է: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից փլուզված զույգ երկնաքերերի բեկորը հիշեցում է, հիշեցում այն մասին, որ ահաբեկչության դեմ պայքարը դարձել է 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը:
Քսանութ երկրների ղեկավարներն էլ գագաթաժողովում համաձայնության եկան շարունակել այդ պայքարը: Որոշեցին հաստատել տեղեկատվությունը միմյանց փոխանցելու կառույցներ:

Ընդհանուր տրամադրությունը շատ ավելի բարձր էր, քան սպասվում էր: Ինչպես վերլուծաբաններից Ջուդի Դեմփսին է ասում, ‘’Եվրոպացիները շատ լարված էին սպասում, թե ինչպես էր ներկայանալու ու հանդես գալու Դոնալդ Թրամփը: Սակայն զուր էր լարվածությունը: Նրա ներկայությունը համընկավ արեւոտ եղանակի հետ՛՛, ասում է նա:

Շատերն են ասում, որ այս կառույցը նաեւ խոսում է դաշինքի ամուր դիրքերի մասին, սպառնալիքների դեմ միասնաբար հանդես գալու վճռականությանմասին:

Գագաթաժողովն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի հետ կապված խնդիրներին, երբ ԱՄՆ-ի նախագահն այն ներկայացրեց անվտանգության նկատմամբ ամենամեծ սպառնալիքների շարքում: Հարցեր, որոնք քննարման են ենթարկվելու նաեւմի քանի օրից Իտալիայում անցկացվելիք Մեծ յոթնյակի գագաթաժողովում:

Facebook Forum

XS
SM
MD
LG