Մատչելի հղումներ

Մեքսիկան և Միացյալ նահանգները շարունակում են համագործակցել ապորինի թմրամիջոցների փոխադրման ճանապարհների, այդ թվում՝ ստորգետնյա թունելների բացահայտման և արգելափակման ուղղությամբ:

Գաղտնի ստորգետնյա թունելների օգտագործումը թմրանյութերի տեղափոխման բավականին տարածված միջոց է:

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին՝ 1990 թվականից առայսօր հայտանաբերվել են մարիխուանայի ապօրինի փոխադրման 220 գաղտնի թունելներ, որոնցից 60-ը վերահսկվում են ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության Սան Դիեգոյի գրասենյակի կողմից:

«Ինչպես տեսնում եք, սա արդյունաբերական տարածք է: Այստեղ տարբեր պահեստներ կան: Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, հաճախ կնկատեք մեծ քանակության բեռնատար մեքենաներ: Թմրամիջոցներ տեղափոխողները հաճախ թաքնվում են այնտեղ, որտեղ նկատելի են բոլորի կողմից»,- պատմում է ԱՄՆ-ի Սահմանային պարեկային ծառայության խոսնակ Խոսե Հերնանդեսը:

Սահմանի ամերիկյան կողմում բեռնատարների անդադար շարժը, իսկ Մեքսիկայի կողմում ակտիվ քաղաքային շինարարության աղմուկը խլացնում են գաղտնի ստորգետնյա թունելների փորման աշխատանքների ձայները:

Այս անավարտ թունելը հայտնաբերվել էր 2009 թվականին: Նարկոբարոնները ոչ մի միջոց չեն խնայում թունելներն էլեկտրականությամբ և ինժեներական սարքավորումներով ապահովելու համար՝ մեկ թունելի կառուցման համար ծախսելով շուրջ 2 մլն դոլար:

Սահմանի երկայնքով ձգվող այս անավարտ թունելում, որը գտնվում է 70 մետր խորության վրա, հայտնաբերվել են գործիքներ, բահեր, էլեկտրական պտուտակահաններ, երկաթուղային և նույնիսկ կապի միջոցներ: ԱՄՆ-ի սահմանային վերահսկողության ծառայության մասնագետները ստորգետնյա թունելների բացահատման համար կիրառում են տարատեսակ բարդ սարքավորումներ, այդ թվում՝ ստորգետնյա ռադարներ և սենսորներ:

Լենս Լենուարը ղեկավարում է Սան Դիեգոյի սահմանային պարեկային ծառայության հատուկ բաժանմունքը, որի աշխատակիցներին անվանում են ՝ «թունելային առնետներ»:

«Տղաներին հաջողվել էր Մեքսիկայի հատվածում 13 հոգու բացահայտել: Նրանցից մեկի տանը, զուգարանի հատակի տակ, հայտնաբերել էին դեպի թունել տանող մուտք և վերելակ»:

2007-2015 թվականներին ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությունը շուրջ 9 մլն դոլար է հատկացրել հայտնաբերված թունելների մուտքը ցեմենտով արգելափակելու համար: Սակայն Մեքսիկան, ի տարբերություն ԱՄՆ-ի, չունենալով բավականաչափ միջոցներ, թունելների մուտքը արգելափակում է աղբով, ասում է ԱՄՆ-ի Սահմանային պարեկային ծառայության խոսնակ Խոսե Հերնանդեսը:

Չնայած, որ Միացյալ Նահանգները այդ մեթոդը, անարդյունավետ և ոչ վերջնական լուծում է համարում, երկու երկրները շարունակում են համագործակցել ապորինի թմրամիջոցների փոխադրման ճանապարների կանխարգելման ուղղությամբ:

XS
SM
MD
LG