Մատչելի հղումներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում են գտնել հաշտեցման եզրեր


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում են գտնել հաշտեցման եզրեր
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահի պաշտոնում արտասահմանյան առաջին ուղեւորության ընթացքում չորեքշաբթի օրը հանդիպելու է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ում հետ պիտի փորձի գտնել հաշտեցման եզրեր ու մի շարք հարցեր լուծելու ուղիներ։

Նախագահի պաշտոնում արտասահմանյան առաջին այցը Դոնալդ Թրամփը սկսեց Սաուդյան Արաբիայից, որպես մահմեդականության կենտրոն։

Ապա ուղղություն վերցրեց դեպի Իսրայել՝ հուդայականության կենտրոն, կրեց հրեական գլխածածկ, ու ձեռքը դրեց այստեղ սուրբ համարվող Արեւմտյան պատի վրա։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ խոսեց տարածաշրջանային խաղաղության մասին։

՝՝Գիտեմ, որ այս տարածաշրջանի խաղաղությունն ամենաբարդն է։ Սակայն զգում եմ, որ դրան հասնելու ենք՛՛, ասաց Թրամփը։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետո հաջորդ քայլը Թրամփը չորեքշաբթի օրը կատարում է կաթոլիկ քրիստոնեա աշխարհի կենտրոն Վատիկանում։

Թրամփի նախընտրական արշավի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը քննադատել էր նրան, ասելով, թե ժողովուրդների միջեւ պատի կառուցումը դեմ է քրիստոնեական արժեքներին։

՝՝Քրիստոնեականը ոչ թե պատեր, այլ կամուրջներ կառուցելն է՛՛, ասել էր նա։

Նախընտրական արշավի ընթացքում ավելի անզուսպ պահվածքով հայտնի Թրամփը պատասխանել էր, ասելով, թե կրոնական առաջնորդի համար ազնիվ չէ որեւէ անձնավորության հավատքը հարցականի տակ դնելը։

Սակայն հիմա ժամանակն է հաշտվելու։ Անցյալ շաբաթ Պորտուգալիայից վերադառնալու ճանապարհին Ֆրանցիսկոս Պապն արեց հաշտվելու առաջին քայլը։

՝՝Միշտ էլ կարելի է գտնել բաց դռներ։ Կարող ենք գտնել գոնե կիսաբաց դռներ, մտնել այդ դռներից ներս ու գտնել ընդհանուր եզրեր։ Դա կարելի է անել քայլ առ քայլ՛՛, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։

Վատիկանում Կաթոլիկ եկեղեցու եւ ԱՄՆ-ի առաջնորդները պիտի փորձեն գտնել հենց այդ կիսաբաց դուռը, որից այնկողմ հաշտության ուղիներն են։ Այս մասին է ասում Վաշինգտոնից գործող Religion News Service լրատվական ծառայությունը ներկայացնող Ջերոմի Սոկոլովսկին։
Նրա խոսքերով, բոլորն են հասկանում, որ նախընտրական արշավի ժամանակ հաճախ արտահայտվում են մտքեր ձայներ շահելու կամ կրքեր բորբոքելու համար։ Իսկ այս փուլում ե՛ւ Հռոմի Պապը ե՛ւ Դոնալդ Թրամփը պիտի թողնեն, որ անցածն անցնի, եւ պիտի խոսեն այսօր առկա կարեւոր խնդիրների մասին։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հանդիպումը, ըստ նախատեսվածի, տեւելու է մեկ ժամից պակաս, որից հետո Թրամփի նախագահական օդանավն ուղղություն է վերցնելու դեպի Բրյուսել, ուր նա հանդիպելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին։ Իննօրյա ուղեւորությունը Թրամփն ավարտելու է Սիցիլիայում, որտեղ մասնակցելու է Մեծ յոթնյակի գագաթաժողովին։

Facebook Forum

XS
SM
MD
LG