Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունները իրանականցվել են մահապարտ ահաբեկչի կողմից:

Երկուշաբթի օրը Անգլիայի Մանչեսթեր քաղաքի՝ Manchester Arena մարզահամերգային համալիրում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 59-ը: Պայթյունները տեղի են ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո:

«Երբ համերգից հետո լույսերը միացան և մարդիկ պատրաստվում էին դուրս գալ մարզադաշտից, հանկարծ ուժեղ պայթյուն լսեվեց: Բոլորը սկսեցին խուճափահար վազել այս ու այն կողմ: Մարդիկ փնտրում էին առաջին իսկ պատահած ելքը»:

Անհանգիստ ծնողները, ովքեր իրենց երեխաներին բերել էին համերգին, փողոցում հավաքված սպասում էին լուրերի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ավելի ուշ հաստատել է Մանչեսթերի ոստիկանության հայտարարությունը, որը քաղաքում կատարվածը որպես ահաբեկչություն էր որակել։

«Ահաբեկչական բոլոր դրսևորումները անմեղ մարդկանց դեմ ուղղված վախկոտ հարձակումներ են: Ինչևէ, այս հարձակումը առաձնանում է իր հիվանդագին բնույթով, քանի որ թիրախավորվել էին անմեղ, անպաշտպան երեխաներ և երիտասարդներ, ովքեր պետք է վայելեին իրենց կյանքի հիշարժան երեկոներից մեկը»:

Դոնալդ Թրամփը, Բեթղեհեմ կատարած իր այցի ընթացքում, դատապարտել է ահաբեկչական հարձակումները:

«Մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բրիտանացիներին: Այդքան անմեղ ու գեղեցիկ երիտասարդներ, ովքեր վայելում էին իրենց կյանքը, խղճուկ մարդասպանների զոհ դարձան: Ես նրանց հրեշ չեմ անվանի, քանի որ նրանց այդ բնորոշումը դուր կգա: Ես նրանց այսուհետև ձախողակ կանվանեմ, քանի որ դա ավելի է համապատասխան նրանց էությանը»:

Ամերիկացի փոփ աստղ Արիանա Գրանդեն պայթյունից մի քանի ժամ անց Թուիթերի իր էջում ցավակացել է զոհվածների ընտանիքներին և բոլոր վիրավորներին:

XS
SM
MD
LG