Մատչելի հղումներ

Համալսարանների շրջանավարտները բողոքի ակցիաներ են կազմակերպում Թրամփի վարչակազմի դեմ


Pence

Նոթր Դամի համալսարանի շուրջ 100 շրջանավարտներ լքել են դահլիճը ավարտական արարողության ընթացքում, երբ իր ելույթն է սկսել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

Նոթր Դամի համալսարանը սովորաբար հրավիրում է ԱՄՆ-ի նախագահներին իրենց նախագահության առաջին տարում՝ ելույթով հանդես գալու ավարտական արարողությանը: ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը հրավիրվել է արարողությանն այն բանից հետո, երբ հազարավոր ուսանողներ և դասախոսներ դիմել են համալսարանի ղեկավարությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփին արարողությանը չհրավիրելու խնդրանքով:

Ակցիան կազմակերպել էր ուսանողական «WeStaNDFor» կազմակերպությունը, որն իր բողոքի ձայն էր հնչեցնում համասեռականների իրավունքների վերաբերյալ փոխնախագահ Փենսի հայացքների, ինչպես նաեւ վարչակազմի ներգաղթի քաղաքականության դեմ:

Նոթր Դամի համալսարանի դեմարշին նախորդել էր մեկ այլ բողոքի ակցիա Բեթհուն Քուքման համալսարանում, որտեղ գերիշխում են աֆրոամերիկացի ուսանողները: Վերջիններս սուլել և մեջքով են շրջվել դեպի կրթության նախարար Բեթսի դե Վոսին ավարտական արարողությանը վերջինիս ելույթի ժամանակ։

Facebook Forum

XS
SM
MD
LG