Շվեդական իշխանությունները բռնաբարության գործով մեղադրանք էին ներկայացրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Վերջինս ապաստան է ստացել Էկվադորի կողմից և 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանության տարածքում՝ խուսափելով ձերբակալումից և արտաքսումից:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ասանժի նկատմամբ հետաքննություն է սկսել 2010 թվականին, երբ WikiLeaks-ը հրապարակել էր ԱՄՆ-ի անվտանգության վերաբերյալ նյութեր:
«Հետագա հետաքննության համար անհրաժեշտ է Ասանժի ներկայությունը շվեդական դատարանում, ուստի այլևս պատճառ չկա շարունակելու նախնական հետաքննությունը: Այն փակ է»,- հայտարարել է Շվեդիայի գլխավոր դատախազ Մերիան Նին:
Սակայն, ըստ դատախազի, եթե Ասանժը վերադառնա Շվեդիա, հետաքննությունը կվերսկսվի մինչև գործի ժամկետի լրացումը՝ 2020 թվականի օգոստոսը:
Անցած ամիս Վաշինգտոնում Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Մայք Պոմպեոն ասել է, որ WikiLeaks-ը ԱՄՆ-ի բանակի աշխատակցի միջոցով 2010 թվականին ձեռք է բերել և հրապարակել գաղտնի տեղեկություն, որը վերաբերվում է Միացյալ Նահանգներին:
ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ասում են, որ Ռուսաստանը ևս օգտագործել է WikiLeaks-ը՝ նախագահի թեկնածու Հիլարի Քլինտոնի էլեկտրոնային նամակագրությունը հրապարակելու համար անցած տարվա ընտրությունների շրջանում:
Facebook Forum