Նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղևորությունները ներառում են երեք գլոբալ հոգևոր կենտրոններ՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել և Վատիկան:
«Իմ առաջնահերթությունն է ամերիկյան ժողովրդի անվտանգությունն ու շահերը, ուստի ես կամրացնեմ կապերը հին բարեկամների հետ և ձեռք կբերեմ նոր գործընկերներ»,- հայտարարել է նախագահ Թրամփը.
Սաուդյան Արաբիայում նախագահ Թրամփը նախատեսում է ելույթ ունենալ իսլամի վերաբերյալ մահմեդական մի շարք առաջնորդների ներկայությամբ: Մահմեդականների վերաբերյալ նրա դիրքրոշումները մշտապես եղել են հակասական:
Հակասական է նաև նախագահ Թրամփի այցելությունն Իսրայել: Այցին նախորդում է նրա կողմից ռուսական պաշտոնյաներին Իսրայելի հատուկ ծառայությունների վերաբերյալ տեղեկության տրամադրման մասին չհաստատված լուրերը:
«Կարծում եմ աշխարհը չափազանց հետաքրքրված է Վաշինգտոնում ընթացող զարգացումներով, հետաքննությամբ և այս նախագահի քաղաքական ապագայով: Դա հիմնական հարցն է, և այն կհետապնդի նախագահին իր ողջ ուղևորության ընթացքում»,- ասում է փորձագետ Հևեր Քոնլին CSIS-ից
ԱՄՆ-ի նախագահը կայցելի նաև Վատիկան և հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս Պապիետ, որից հետո կուղևորվի դեպի Բրյուսել ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդիպումների համար: Նախագահ Թրամփի ուղևորության վերջին հանգրվանը Սիցիլիայի Թաորմինա քաղաքն է, ուր նախագահը կմասնակցի Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովին:
Facebook Forum