Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Վաշինգտոնում գրանցված բռնությանը


ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում երեքշաբթի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ գրանցված բռնության շուրջ, որում ներգրավված էին Թուրքիայի անվտանգության աշխատակիցները։ Խոսքի ազատությանը բռնությամբ արձագանքելը երբեք հարիր չէ։ Մենք սատարում ենք մարդու ազատ ինքնաարտահայտման եւ խաղաղ ցույցի դուրս գալու իրավունքը։ ԱՄՆ-ը իր խստագույն մտահոգությունն է հայտնում Թուրքիայի կառավարությանը։

XS
SM
MD
LG