Մատչելի հղումներ

ԱՄՆ մուտքն արգելելու մասին Թրամփի հրամանագիրը՝ դատարաններում


ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի վերաքննիչ դատարաններից մեկը քննարկում է մահմեդական 6 երկրներից ճամփորդությունները կրճատելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը։ Դատարանի երեք դատավորներն արդեն լսել են բանավոր փաստարկներ։

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սեաթլ քաղաքի վերաքննիչ դատարանը քննարկում է մահմեդական 6 երկրներից դեպի ԱՄՆ ճամփորդությունները կրճատելու նախագահ Թրամփի հրամանագիրը, եւ խնդրել է կառավարությունը ներկայացնող փաստաբաններին ապացուցել, որ նոր հրամանագիրն ուղղված չէ ընդդեմ մահմեդականների։

Վարչակազմը ներկայացնող փաստաբաններից Ջեֆրի Ուոլզի խոսքերով, նախագահ Թրամփը պարզապես խնդրում է 9Օ օրով հետաձգել մուտքի վիզաների տրամադրումը, որպեսզի դիմողների պատմությունն ուսումնասիրելու համար ավելի երկար ժամանակ հատկացվի։

՝՝Թրամփը չի ասել, որ այդ մարդիկ վտանգավոր են, կամ պոտենցիալ ահաբեկիչներ։ Պարզապես ասել է, որ անկայունության այս ժամանակաշրջանում հարկավոր է մարդկանց զննելու գործընթացն ավելի մանրազնին իրականացնել, եւ այդ պատճառով ուզում եմ, որ ժամանակավորապես դադարեցվի վիզաների տրամադրումը՛՛։

Թրամփի հրամանագիրը, որը նախորդ նմանատիպ հրամանագրի փոփոխված տարբերակն է, ըստ քննադատների, դրական ոչնչով չի տարբերվում նախորդից։

Վաշինգտոն նահանգի շահերը պաշտպանող փաստաբաններից Նոյ Փարսելի խոսքերով, Թրամփի այն արտահայտությունը, թե ինքը կցանկանար ուժի մեջ մտցնել նախորդ հրամանագիրը, խոսում է այն մասին, որ էական փոփոխություն չկա։՝՝Այնպես որ նրա այդ հայտարարությունը կարելի է շատ խնդրահարույց անվանել՛՛։

Հավայիի գլխավոր դատավոր Դագ Չինը հայտարարել է, թե իր նահանգը մարտահրավեր է նետում մուտքն արգելելու մասին հրամանագրին։
՝՝Խոսքն այն մասին չէ, որ նախագահ Թրամփը քաղաքականապես սխալ է։ Խոսքն այն մասին է, որ նա սխալ է գործում Սահմանադրությանը վերաբերող հարցերում՛՛։

Ինչեւէ, Սեաթլի դատարանը երկուշաբթի օրը չի կայացրել որեւէ որոշում։ Ու եթե վարչակազմին չհաջողվի պաշտպանել մահմեդական վեց երկրներից ԱՄՆ մուտքը ժամանակավորապես արգելելու Թրամփի հրամանագիրը, հարցի քննությունը կտեղափոխվի Գերագույն դատարան։


Facebook Forum

XS
SM
MD
LG