Մատչելի հղումներ

Ուկրաինայում արգելափակվել են ВКонтакте-ն, Одноклассники-ին և Яндекс-ը


"Ազատություն" ռադիոկայան

Ըստ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջի, Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուսաստանյան ընկերությունների, այդ թվում՝ ВКонтакте-ի, Одноклассники-ի և Яндекс-ի նկատմամբ, որոնք պատկանում են Mail.ru հոլդինգին։

Ինտերնետի մատակարարներին հրաման է տրվել արգելափակել այդ և մի շարք այլ ռուսական կայքեր։

Պատժամիջոցներ են կիրառվել նաև մի շարք լրատվական կայքերի նկատմամբ։ Մասնավորապես՝ նախատեսվում է արգելափակել РБК-ի, НТВ-Плюс-ի,ТНТ-ի, Звезда-ի, ТВ Центр-ի և այլ լրատվամիջոցների հեռարձակումները։

Կիևը այսպիսով ընդլայնում է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Նախագահ նոր հրամանագրով պատժամիջոցները տարածվում են 1200 ֆիզիկական և շուրջ 470 իրավաբանական անձանց վրա։

XS
SM
MD
LG