Մատչելի հղումներ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին պաշտոնազրկելուց հետո


Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին պաշտոնազրկելուց հետո
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Այս պահին ԱՄՆ-ի Սպիտակ տանը քննարկում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին։ Սակայն Ջեյմս Քոմիին այս պաշտոնից ազատելու նախագահ Թրամփի որոշումը շարունակում է մնալ մամուլի ու քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնից հանկարծակի հեռացնելու որոշում կայացնելուց հետո նորից հայտնվեց քննադատությունների ալիքի ներքո։ Իսկ երբ սոցցանցերի միջոցով հայտարարեց, որ ունի իրենց նախկին զրույցների ձայնագրությունները, պարզապես տարակուսանք ու զայրույթ առաջ բերեց շատերի մոտ։
Դեմոկրատ սենատոր Մարք Ուորների խոսքերով, որը Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ է, նախագահի այս խոսքերը պարզապես տարօրինակ են։

՝՝Չեմ կարող ասել, նախագահն ունի նման ձայնագրություն, թե ոչ, բայց այն փաստը, որ նա այդ մասին ակնարկներով է հանդես գալիս, որից հետո Սպիտակ տունը չի հաստատում դրանք, շատ տարօրինակ է։ Իսկ եթե ձայնագրություններն իսկապես գոյություն ունեն, մենք պահանջում ենք, որ դրանք հանկարծ չվերացվեն՛՛։

NBC հեռուստակայանին Թրամփն ասել է, թե Քոմին հունվար ամսին էր իրեն խնդրել հանդիպել, որպեսզի ներկայացներ այս պաշտոնում մնալու իր ցանկությունը։
Սակայն ինչպես Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերն է ասում, ՝՝Քոմին ինձ պատմել է ճաշի հրավիրված լինելու մասին, սակայն անհարմարություն է զգացել իր եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի անկախությունը այդ կերպ հարցականի տակ դնելու հնարավորության պատճառով՛՛։

Հանրապետական կոնգրեսականներն այս ընթացքում ստիպված են լինում իրենց նահանգներում կանգնել չափազանց դժվար հարցերի պատասխանելու պարտավորության առջեւ։

Նրանցից Փոլ Ռայընը, որը Ներկայացուցիչների պալատի նախագահն է, ասում է, թե նախագահն ունի ՀԴԲ-ի ղեկավարին պաշտոնից ազատելու իրավունք։ Հիմա հարցը պարզապես մեկին ընտրելն է, որն իր որակավորմամբ ունակ է ղեկավարելու բյուրոն։

Սակայն դեմոկրատները միասնական են ընտրությունների ընթացքում ռուսական ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով հատուկ դատախազ ընտրելու հարցում։ Նրանք ասում են, որ քաղաքականապես անկախ հետաքննությունը Քոմիին պաշտոնից հեռացնելուց հետո ավելի է կարեւորվում։

Ինչպես սենատոր Մարք Ուորներն է ասում, ՝՝Քոմիին պաշտոնավարման կեսից ազատելու փաստը, Աստված իմ, շատ ու շատ հարցեր է առաջ բերում՛՛։

Քոմին հրաժարվել է Կապիտոլիումում վկայություններ տալ փակ դռների հետեւում։ Սակայն որեւէ ժամանակ հասարակական լսումների ժամանակ ելույթ ունենալու հարցում տվել է համաձայնույթուն։

XS
SM
MD
LG