Մատչելի հղումներ

Թրամփն ու Էրդողանը բանացկելու են քրդական հարցի շուրջ


Թրամփն ու Էրդողանը բանացկելու են քրդական հարցի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը դառնալու է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ անցկացվելիք հանդիպման գլխավոր հարցերից մեկը։ Թուրքիան շարունակում է պնդել, որ Սիրիայի քրդերը կապեր ունեն Քրդական աշխատավորական կուսակցության հետ, Ամերիկան Սիրիայի քրդերին համարում է ՝՝Դաեշ՛՛-ի դեմ մարտնչող հիմնական ուժ։


Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող Ռաքքա քաղաքը շուտով կազատագրվի ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումից։ Եվ այդ գործողությունների ժամանակ գլխավոր դերը կատարելու են Սիրիայի քրդական ուժերը։ Միացյալ Նահանգները պատրաստվում է զենք ու զինամթերք տրամադրել քրդերին։ Եվ այս հայտարարությամբ ԱՄՆ-ը հանդես եկավ Թուրքիայի նախագահի կողմից Վաշինգտոն կատարելիք այցից մի քանի օր առաջ միայն։ Ի դեպ, անցած 4 տարիների ընթացքում սա նրա առաջին այցն է լինելու ԱՄՆ։

Ինչպես Ուուդրոու Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Հենրի Բարքին է ասում, չնայած Թուրքիայի նախագահ Էրդողանը Սիրիայի քրդերին մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ սերտ կապեր ունենալու մեջ, փաստն այն է, որ հիմա չկա մեկ այլ ուրիշ ուժ, որը կարողանար ազատագրել Ռաքքան։

Կենտրոնի Մերձավոր Արեւելքի հարցերով ծրագրի ղեկավար Բարքին հիշեցնում է Ռաքքայում ՝՝Դաեշ՛՛-ին պարտության մատնելու կարեւորության մասին նախագահ Թրամփի խոսքերը։ ՝՝Թրամփը ցանկանում է գրավել Ռաքքան, քանի որ ուզում է ցույց տալ, որ ինքը պարտության է մատնել ՝՝Դաեշ՛՛-ին, ինչը նախկին նախագահ Բարաք Օբամային չէր հաջողվել անել՛՛։

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունն էլ եկել է այն եզրահանգման, որ Սիրիայի քրդերի հետ դաշինք կազմելու հանգամանքը Ռաքքան ազատագրելու ամենալավ միջոցն է։

՝՝Սիրիայի քրդերն արդեն Մամբիջ քաղաքում են ապացուցել են, որ իրենք են գլխավոր ուժը եւ որ իրենք պատրաստ են գրավել Ռաքքան՛՛, ասում է վերլուծաբանը։

Մինչեւ Վաշինգտոն կատարելիք այցը Ռեջեփ Էրդողանը համոզված էր, որ Վաշինգտոնը կփոխեր քրդերին աջակցելու իր քաղաքականությունը։
՝՝Ես կարծում եմ, որ այս այցը բեկումնային նշանակություն է ունենալու այս հարցում՛՛, ասել էր Թուրքիայի նախագահը։

Մյուս հարցը, որը որպես խոչընդոտ է առկա թուրք-ամերիկյան հարաբերությունների ճանապարհին, ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու Անկարայի պահանջն է։ Հիշեցնենք, որ Էրդողանը նրան մեղադրում է անցյալ տարված հեղաշրջման փորձի կազմակերպիչ լինելու մեջ։

Սակայն ԱՄՆ-ի նախագահը հավանաբար չի բավարարի Թուրքիայի իր պաշտոնակցի այս երկու պահանջներից եւ ոչ մեկը։ Եվ Թրամփը, ասում են վերլուծաբանները, գուցե փնտրի Էրդողանին մեկ այլ եղանակով աջակցելու ուղիներ, որպեսզի վերջինիս պատիվը փրկի նրա հայրենիքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG