Մատչելի հղումներ

Պեկինի նախաձեռնությունը կարող է ընդգրկել աշխարհի բնակչության 60 տոկոսը


“一带一路”国际合作高峰论坛领导人圆桌峰会在北京雁栖湖国际会议中心举行(2017年5月15日)
“一带一路”国际合作高峰论坛领导人圆桌峰会在北京雁栖湖国际会议中心举行(2017年5月15日)

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Պեկինում ընթացող Միջազգային համագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հավաքի մասնակիցներին, որոնց թվում էին շուրջ 30 երկրների ղեկավարներ, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասը: Հավաքի մասնակիցների շարքում էին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեսը, Համաշխարհային Բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը: Ներկա էին նաև Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հիմքում ընկած է Չինաստանի և Եվրասիա մայրցամաքի այլ երկրների միջև կապի ու համագործակցության ամրապնդումը: Գագաթաժողովին առաջնորդները քննարկել են Չինաստանի նոր նախաձեռնությունը՝ գլոբալ տնտեսական աճին և զարգացմանը միասնական ջանքերով հասնելու համար:

Չինաստանի նախագահը հաստատել է, որ մասնակից երկրները համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը սահմանում է 270 նպատակ: Նա խոստացել է 124 միլիարդ դոլար տրամադրել նոր «Մետաքսյա ճանապարհ» ծրագրին, որի նպատակն է, ըստ չինական կողմի, խրախուսել խաղաղությունը, ազատ առևտուրն ու ընդգրկունությունը և հրաժարվել թշնամական հարաբերություններից և մրցակցությունից:

Ծրագիրը նախատեսում է ստեղծել 6 տնտեսական միջանցքներ, որոնք կմիավորեն Չինաստանը շուրջ 65 երկրների հետ: Այն կընդգրկի աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսը:

Գագաթաժողովի վերջում կհրապարակվի հռչակագիր, որը կսահմանի նախաձեռնության նպատակները, համագործակցության եզրերն ու սկզբունքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG