Մատչելի հղումներ

Փորձագետները ահազանգում են Եվրոպայում պոպուլիզմի աճի վտանգի մասին


FILE - Hundreds of people attend a rally of the Pulse of Europe movement in Berlin, May 7, 2017. Pulse of Europe goes to the streets equipped with the symbols of Europe to demonstrate for a united Europe.
FILE - Hundreds of people attend a rally of the Pulse of Europe movement in Berlin, May 7, 2017. Pulse of Europe goes to the streets equipped with the symbols of Europe to demonstrate for a united Europe.

Եվրամիությունը խոշոր քաղաքական և տնտեսական դաշինք է, որը ներառում է 28 երկրներ 510 միլիոն ազգաբնակչությամբ, և հանդիսանում է աշխարհի ամենամեծ տնտեսությունը:

Երկրորդ աշխարհամարտից ի վեր ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Եվրամիությանը ինչպես ֆինանսապես, այնպես էլ` անվտանգության հարցերում:

«Եվրամիությունը շատ առումներով ամերիկյան արտաքին քաղաքականության ամենամեծ ձեռքբերումն է»,- ասում է Ուոլթեր Ռասսել Միդը Հուդզոնի հաստատությունից:

Փորձագետ Միդի կարծիքով, Միացյալ Նահանգները կցանկանար աշխարհում հաստատել Եվրամիության մոդելը, ուր առկա են ազատ սահմաններ, մարդկանց ազատ տեղաշարժ, ժողովրդավար հասարակություն, ազատ առևտուր, ինչպես նաև պաշտպանված են մարդկանց իրավունքները:

Սակայն այսօր Եվրոպայում առկա են լուրջ խնդիրներ և պարզ չէ, թե որ ուղղությամբ է շարժվում այն, ասում է փորձագետը:

Եվրոպայի հարցերով մեկ այլ փորձագետ Չարլզ Քափչենն իր հերթին ասում է, որ Եվրոպայի ներկայիս խնդիրների հիմքում ընկած է գլոբալիզացիայի ձախողումը, քանի որ գլոբալիզացիան սրեց անհավասարությունը, ժողովրդական և մշակութային ճգնաժամերը:

«Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի հանրության զգալի հատվածներն այլևս չեն զգում, որ համակարգը աշխատում է իրենց համար: Նրանք ցանկանում են արգելափակել այն», - ասում է Քափչենը:

Փորձագետ Միդի կարծիքով, եթե պոպուլիզմը տարածվի Եվրոպայում, այն կարող է վերածվել քաոսի և հետ մղել մայրցամաքը դեպի մութ ժամանակներ: Ըստ նրա, ԱՄՆ-ի և քաղաքակիրթ աշխարհի համար հիմնական հարցն է, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը 21-րդ դարում: Նա մտահոգություն է հայտնել այն առիթով, որ մեկ երկրի ընտրությունների արդյունքները կարող են զգալիորեն ցնցել ամբողջ Եվրամիության հիմքերը, որը փաստում է դաշինքի թուլության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG