Մատչելի հղումներ

«Նա լավ չէր կատարում իր աշխատանքը»,- հայտարարել է նախագահ Թրամփը Քոմիի պաշտոնանկության մասին


Trump Comey
Trump Comey

Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունը բացահայտում է նախագահ Թրամփի և Հետաքնությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Քոմիի միջև եղած հակասությունները:

Երկու գործիչների հարաբերությունները միշտ եղել են հակասական: Դրանք սկսեցին լարվել դեռևս ընտրությունների օրերին, երբ Քոմին չէր համաձայնվել մեղադրանք ներկայացնել Հիլարի Քլինթոնին՝ աշխատանքային նամակագրությունը անձնական էլեկտրոնային հասցեից վարելու համար, երբ վերջինս պետքարտուղարի պաշտոնում էր:

Այդ օրերին նախագահի թեկնածու Թրամփը կարծիք էր հայտնել, որ Քլինթոնը պետք է ձերբակալվի անձնական հասցեն օգտագործելու համար:

Սակայն Թրամփի վերաբերմունքը Քոմիի նկատմամբ փոխվեց այն բանից հետո, երբ վերջինս ընտրություններից 11 օր առաջ կրկին վերաբացեց Քլինթոնի դեմ հարուցած գործը, որը որոշ կարծիքների համաձայն, օգնել է Թրամփին նախագահ ընտրվելու հարցում: Նա գովասանքի խոսքեր էր ուղղել Քոմիի և Հետաքնությւոնների դաշնային բյուրոյի հասցեին այդ կապակցությամբ:

“Good job by the FBI.”

Սակայն երկու գործիչների հարաբերությունները կրկին վատթարացան, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, իսկ Քոմին հաստատեց, որ գլխավորում է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությունը:

NBC-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահ Թրամփը ընդգծել է, որ անկախ արդարադատության նախարարության տված առաջարկություններից Քոմիի աշխատանքի գնահատականի մասին, նա պատրաստվում էր պաշտոնանկ անել Քոմիին, քանի որ դժգոհ էր նրա աշխատանքից և բյուրոյում առկա իրավիճակից:

Սպիտակ Տունը շարունակում է հերքել, որ Քոմիի պաշտոնանկությունը կապված է Ռուսաստանին առնչվող գործի հետ, սակայն բազմաթիվ օրենսդիրներ պնդում են հակառակը:

«Առաջին հարցը, որին պետք է պատասխանի վարչակազմն՝ ինչու՞ այժմ:»,- ասում է սենատոր Շումերը

Դոնալդ Թրամփը դրան արձագանքում է չափազանց վստահ:

«Որովհետև նա լավ չէր կատարում իր աշխատանքը: Շատ պարզ է: Ընդամենը վատ էր աշխատում»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Facebook Forum

XS
SM
MD
LG