Նախկին պետքարտուղար Հենրի Քիսենջերի հետ հանդիպման ընթացքում, նախագահ Դոնալդ Թրամփը չափազանց դրական գնահատեց իր հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Կարծում եմ մենք առաջ ենք շարժվում Սիրիայի հարցում: Կարծում եմ այն, ինչ տեղի է ունենում չափազանց դրական է: Մենք կանգնեցնելու ենք մարդասպանություններն ու զոհերը»,- ասել էր նախագահ Թրամփը:
Իր հերթին արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.
«Մենք քննարկել ենք սիրիական ճգնաժամի առնչությամբ մի շարք հարցեր ու գաղափարներ, մասնավորապես խաղաղ գոտիների ստեղծման գաղափարը: Դա կլինի քայլ առաջ մարդասիրական խնդիրների լուծման ճանապարհին»:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը կրկին հերքել է ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության մեղադրանքն՝ անվանելով դրանք կեղծ տեղեկություններ, որոնք վիրավորում են ամերիկյան ժողովրդին:
«Կարծում եմ, քաղաքական գործիչները վնաս են հասցնում ԱՄՆ-ի քաղաքական համակարգին՝ փորձելով ներկայացնել, որ որևէ մեկը դրսից վերահսկում է Ամերիկան»,- հայտարարել էր Լավրովը
Իր հերթին Սպիտակ Տան տարածած կարճ հաղորդագրությունը կոչ է անում Ռուսաստանին ավելի շատ ջանքեր գործադրել Սիրիայի ու Ուկրայինայի հարցերում:
Այդուհանդերձ Սպիտակ Տան դրական արձագանքը չի կարող թաքցնել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունները, նշում է փորձագետ Սթիվեն Փայֆերը:
«Սիրիայի հարցում փաստորեն առկա են տարաձայնություններ: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, նախագահը խնդրել է Լավրովին սանձահարել Ասադին, Իրանին և Իրանի հովանավորյալներին, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանը հակված է անելու դա: Կարծես կա մեծ ցանկություն բարելավելու հարաբերությունները, սակայն այդ ճանապարհին կան բազմաթիվ մեծ խոչընդոտներ ներառյալ իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է փորձագետ Փայֆերը:
Հատկանշանական է, որ պետքարտուղար Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցերին՝ կապված Հետաքնությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քոմիի պաշտոնանկման հետ, Լավրովը զարմանքով հարցրել է.
«Նա պաշտոնազրկվե՞լ է: Կատակու՞մ եք»։
Facebook Forum