Մատչելի հղումներ

Վաշինգտոն նահանգում գտնվող Հենֆորդի ռադիոակտիվ թափոնների պահեստարանում գրանցված արտահոսքի պատճառով՝ հարյուրավոր աշխատակիցներ տարհանվել են, հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի հայտնի Հենֆորդի համալիրում՝ Միացյալ Նահանգների ռադիոակտիվ թափոնների խոշորագույն պահեստներից մեկում, արտակարգ դրություն է հայտարարվել երկաթուղային թունելի փլուզման պատճառով: Հարյուրավոր աշխատակիցներ տարհանվել են տարածքից:

Ըստ պաշտոնական տվյալների՝ միջադեպի հետևանքով ճառագայթային արտահոսք չի գրանցվել, սակայն Վաշինգտոն նահանգի բնապահպանները հակառակն են վկայում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հենֆորդի համալիրը պլուտոնիումի արտադրման և մշակման, ինչպես նաև միջուկային զենքերի արտադրության ամենամեծ կենտրոններից էր: Հենֆորդի համալիրի 9-ը միջուկային ռեակտորներից վերջինը փակվել էր 1987 թվականին, սակայն արտադրման արդյունքում այնտեղ մնացել էին միլիոնավոր լիտրերի բարձր խտության ռադիոակտիվ թափոններ:

Ստորգետնյա թունելի փլուզումը հայտնաբարվել էր վերջերս՝ համալիրում իրականացված ընթացիկ ստուգումների և մաքրման աշխատանքների արդյուքնում, որի համար նախատեսված տարեկան բյուջեն կազմում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Հենֆորդի համալիրի վնասազերծման և մաքրման նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար: Մաքրման աշխատանքները նախատեսվում են ավարտվել մինչև 2060 թվականը:

XS
SM
MD
LG