Մատչելի հղումներ

Թիլերսոնն ու Լավրովը հանդիպել են Վաշինգտոնում


Le secrétaire d'Etat Rex Tillerson, à droite, joint par le ministre des Affaires étrangère Sergey Lavrov à Washington DC, le 10 mai 2017.
Le secrétaire d'Etat Rex Tillerson, à droite, joint par le ministre des Affaires étrangère Sergey Lavrov à Washington DC, le 10 mai 2017.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վաշինգտոն իր գործընկեր Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպելու համար: Անցած ամիս նրանք հանդիպել էին Մոսկվայում ու քննարկել սիրիական ճգնաժամը: Նախատեսվում է նաև Լավրովի հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Սիրիական հարցում երկու կողմերն էլ ցանկանում են հասնել քաղաքացիական պատերազմի ավարտին և նոր կառավարության ձևավորմանը, որը ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար: Սակայն երբ ավելի խորը նայենք, կտեսնենք, որ առկա են նաև հակասություններ», ասում է փորձագետ Ալեքսանդր Վերշբովը:

Ըստ փորձագետի, հիմնական հակասությունը կապված է Բաշար Ասադի ապագայի հետ: Փորձագետը նաև նշում է, որ երկու արտգործնախարարների միջև հաճախակի հանդիպումները շատ կարևոր են:

Նախքան փակ դռների ետևում քննարկումների սկիզբն երկու արտգործնախարարները կարճ հանդիպում են ունեցել լրագրողների հետ: Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Լավրովին՝ Վաշինգտոն այցելելու համար:

Ռուսաստանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն ընթանում է ԱՄՆ-ում Ռուսաստանի հետ կապված ներքաղաքական սկանդալային իրավիճակի ներքո: Դեմոկրատները շարունակում են մտահոգություն հայտնել ամերիկյան ընտրություններին ռուսական հնարավոր ներգրավվածության վերաբերյալ:

Չորեքշաբթի օրվա հանդիպումից հետո երկու արտգործնախարարները կհանդիպեն կրկին Ալյասկայում Արկտիկայի վերաբերյալ վեհաժողովի շրջանակում:

Facebook Forum

XS
SM
MD
LG