Մատչելի հղումներ

Նախագահը պաշտոնից ազատել է Դաշնային հետախուզական բյուրոյի ղեկավարին


FBI Director James Comey speaks to the Anti-Defamation League National Leadership Summit in Washington, Monday, May 8, 2017.
FBI Director James Comey speaks to the Anti-Defamation League National Leadership Summit in Washington, Monday, May 8, 2017.

Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Դաշնային հետախուզական բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի կարողանում արդյունավետ ղեկավարել կառույցը:

Թրամփն իր որոշումը կայացրել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի և նրա տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնի կարծիքների հիման վրա, ովքեր քննադատել են Քոմիին՝ Հիլարի Քլինտոնի էլեկտրոնային նամակների գործի հետաքննության հետ կապված:

Դեմոկրատները զայրացած արձագանքեցին, որ Քոմիի պաշտանազրկումը կապված է Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ հետաքննության հետ:

«Մենք գիտենք, որ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը հետաքննում են Ռուսաստանի ներգրավվածությունը ԱՄՆ-ի ընտրություններին ի օգուտ նախագահ Թրամփի: Գիտենք նաև, որ Դաշնային հետախուզական բյուրոն հետաքննում է, թե արդյո՞ք Թրամփի թիմը համագործակցել է ռուսների հետ: Սա շատ լուրջ մեղադրանք է: Որքանո՞վ էին այս հետաքննությունները անհանգստացնում նախագահին»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը:

Սենատոր Շումերը կոչ է արել նշանակել հատուկ հետաքննող՝ Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև կապերի հետաքննությունը շարունակելու համար:

Դեմոկրատները նախագահ Թրամփի գործողությունները համեմատել են նախագահ Նիքսոնի գործողությունների հետ 1970-ականների Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ, երբ վերջինս պաշտոնից ազատում էր իր հետ կապված գործը հետաքննող պաշտոնյաների: Քոմիի պաշտոնազրկումը զայրացրել է նաև որոշ հանրապետականների:

Իր պաշտոնազրկման մասին Քոմին տեղեկացել է մամուլից, երբ գտնվում էր Լոս Անջելեսում, ուր հանդիպում էր իր կառույցի մի շարք աշխատակիցների հետ: Լուրը ստանալուն պես նա վերադարձավ Վաշինգտոն:

Facebook Forum

XS
SM
MD
LG