Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի վեցամսյա նախագահությունը


US Russia
US Russia

Սպիտակ Տանը կազմակերպվել էր տոնակատարություն հանրապետականների կողմից, այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատում ընդունվեց առողջապահական նոր օրինագիծը, որը պետք է փոխարինի Օբամաքեյրին։

Չնայած դրա հաստատումը Սենատում հարցականի տակ է, օրինագծի ընդունումը ներկայացուցիչների պալատում դիտարկվեց որպես փառահեղ հաղթանակ:

«Ես կարճ ժամանակ է, որ զբաղվում եմ քաղաքականությամբ և գալիս եմ այլ ոլորտից: Ինչպե՞ս եմ ինձ զգում այս դերում: Ես նախագահ եմ, լսում եք՝ նախագահ: հավատաք, թե ոչ»,- ասել է նախագահ Թրամփը։

Այդուհանդեձ Թրամփը շատ դժվարությունների է հանդիպում իր նախընտրական խոստումները իրականացնելու հարցում:

Նրան շարունակում են քննադատել ինչպես հասարակական կազմակերպություններն, այնպես էլ՝ դեմոկրատները:

Դեմոկրատները պնդում են, որ միլիոնավոր մարդիկ կտուժեն և կկորցնեն առողջապահական ապահովագրությունը, եթե վերանայվի Օբամաքեյրը: Եվ դա բացասաբար կազդի հանրապետականների քաղաքական վարկանիշի վրա:

«Ընտրվելն ու կառավարելը տարբեր բաներ են: Ամերիկյան պատմությանը հայտնի չեն փորձառություն չունեցող նախագահներ, ովքեր գալով Սպիտակ Տուն, իրենց շրջապատում են պետական կառավարման ոլորտում փորձառություն չունեցող մարդկանցով: Դա էլ խնդիրներ է ստեղծում վարչակազմում»,- ասում է Ջոն Հուդակը Բրուքինգսի հաստատությունից:

Որպես գործարար Թրամփը յուրահատուկ էր: Սակայն ներկայումս նախագահ Թրամփը գիտակցում է, թե որքան դժվար է լինել քաղաքական գործիչ, անգամ այն անձի համար, ում հաղթանակն ընտրություններում ցնցեց երկիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG