Ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից փետրվարի կեսերին՝ փոխնախագահ Մայք Փենսին ոչ ճշգրիտ տեղեկություն տրամադրելու համար: Գլխավոր դատախազի նախկին պաշտոնակատար Սալի Յեյթսը Սենատի լսումներին հայտնելէ, որ այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Սպիտակ Տան իրավաբաններին դեռևս հունվար ամսին, այն բանից հետո, երբ փոխնախագահը վստահեցրել է, որ Ֆլինը չի ունեցել որևէ շփում ռուսների հետ:
«Դա ստեղծել էր մի իրավիճակ, երբ ազգային անվտանգության խորհրդականը կարող էր ենթարկվել ճնշման ռուսների կողմից»,- ասել է Յեյթսը:
Նախկինում Յեյթսի զգուշացումները չեն մտահոգել Սպիտակ Տանը: Այս օրերին հայտնի է դարձել, որ նախագահ Թրամփին Ֆլինի հետ կապված իրավիճակի մասին զգուշացրել է նաև նախագահ Օբաման:
«Նախագահ Օբաման հստակ ընդգծել էր, որ չի վստահում գեներալ Ֆլինին: Եթե նախագահ Օբաման իրականում այդքան մտահոգված էր, ապա ինչու կրկին հաստատեցին գեներալ Ֆլինի անվտանգության ստուգման արդյունքները»,- հարց է ուղղել Սպիտակ Տան խոսնակ Շոն Սփայսերը:
Սակայն Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին ներգրավվումը կասկած չի հարուցում ամերիկյան հետախուզական մարմինների մոտ:
«Այժմ այն պահն է, երբ մենք պետք է մեծ զգոնություն ցուցաբերենք մեր ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիքի կանխման համար»,- ասել է ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլափերը:
Ըստ Քլափերի՝ անցած տարվա հաջողությունները կդրդեն Ռուսաստանին շարունակելու ներգրավվումը ԱՄՆ-ի և այլ երկրների ընտրություններում:
Facebook Forum