Մատչելի հղումներ

Սենատում սկսվել են լսումներ, կապված ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ


Սենատում սկսվել են լսումներ, կապված ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

Լսումների ժամանակ հանդես է գալու նաեւ Սելլի Յեյթսը, որը մինչեւ Թրամփի նախագահության առաջին օրերը երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատարն էր։

Արդարադատության հարցերով ենթահանձնաժողովում նա հիշեցնելու է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքըլ Ֆլինի ու Ռուսաստանի դեսպանի միջեւ զրույցներին առնչվող այն նախազգուշացումների մասին, որոնք ներկայացվել էին նոր վարչակազմին։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլինին ազատեց վերջինիս պաշտոնավարման 24-րդ օրը, երբ ապացույցներ ի հայտ եկան, որ նա ռուս դիվանագետի հետ զրույցների մասին ստել էր փոխնախագահ Մայք Փենսին։

Լսումների ժամանակ հանդես է գալու նաեւ Ջեյմս Քլեփերը, որը Բարաք Օբամայի նախագահության ժամանակ զբաղեցնում էր ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնը։

Վերջինս կարեւոր դեր էր ստանձնել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից իրականացված այն աշխատանքներում, որոնց արդյունքում պարզվել էր, որ Ռուսաստանը փորձելու էր օժանդակել ընտրություններում Թրամփի հաղթանակին, նրա մրցակից Հիլարի Քլինթընի ճամբարում հաքերային գործունեություն ծավալելու եղանակով։

Նախագահ Թրամփը շարունակում է հերքել այն մեղադրանքները, որոնց համաձայն Մոսկվան դեր է ունեցել Քլինթընի նկատմամբ հաղթանակ տանելու գործում։



XS
SM
MD
LG