Մատչելի հղումներ

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հանդիպել է Թրամփի հետ


Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը հյուրընկալել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին: Հանդիպման ընթացքում Թրամփը հայտարարել է, որ տևական խաղաղության համաձայնագրի կնքումը, այդքան էլ բարդ գործընթաց չէ:

Չորեքշաբթի օրը Սպիտակ Տանը կայացել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի և Դոնալդ Թրամփի երկար սպասված հանդիպումը: Թրամփը ջերմ ընդունելության է արժանացրել Աբբասին ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի պարտադրելու իր մոտեցումները, քանի որ Պաղեստինն ու Իրսայելը ինքնուրույն պետք է բանակցեն և գան ընդհանուր հայտարարի:

«Ես կուզենայի միջնորդի դեր ստանձնել և արագորեն կարգավորել այս խնդիրը», - հայտարարել է Թրամփը:

Մահմուսդ Աբբասը իր ելությում ընդգծել է, որ պաղեստինցիները աշխարի միակ ժողովուրդն են, որ դեռ գտնվում են օկուպացիայի մեջ:

«Ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք խաղաղության համաձայանգիր կնքել ձեր առաջնորդությամբ, ձեր խիզախության, իմաստության, ինչպես նաև՝ հմուտ բանակցային կարողությունների շնորևհիվ և, իհարկե՝ Աստծո կամքով, որպես իրական գործընկերներ», - հայտարարել է Աբբասը:

Հանդիպմանը հաջորդած ճաշկերույթի ընթացքում Թրամփը նշել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը այդքան էլ բարդ գործընթաց չէ իրականում, ինչպես շատերին է թվում:

Հիշեցնենք, որ Պաղեստինն ու Իսրայելը խաղաղ կարգավորման բանակցությունները դադարեցրել են 2014 թվականին եվ, փաստացիորեն, ԱՄՆ-ի ոչ մի նախագահի չի հաջողվել հասնել տևական խաղաղության համաձայնագիր կնքմանը,վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

Ներկայումս Պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը կանգնած է ներքաղաքական ճգնաժամի առջև, ճնշումների ենթարկվելով թե՛ իր՝ «Ֆաթահ» կուսակցության, թե՛ «Համաս» խմբավորման կողմից, ում վերահսկողության տակ է գտնվում Գազայի հատվածը:

Որոշ փորձագետների կարծիքով, Մերձավոր Արևելքի դիվանագիտության մեջ կարելի է բեկումնային փոփոխություններ ակնկալել՝ հաշվի առնելով ներկայիս ստատուս քվոյի չափազանց բարձր գինը:

XS
SM
MD
LG